Գրագետ լուսավորում, ընդգծված ճարտարապետություն

Մեր օրերում արհեստական լուսավորությունը չունի մութ ժամանակ լույս տալու ֆունկցիոնալ այն պարզ նշանակությունը, որն ուներ շատ տարիներ առաջ: Այսօր այն ինտերիերում և էքստերիերում դիզայներական ուրույն մտահղացումներ իրականացնելու լայն հնարավորություններ է ընձեռում: Լինի սովորական բնակարան, առանձնատուն, գրասենյակ թե հասարակական որևէ վայր` ամեն տեղ լուսային գրագետ ձևավորումը պետք է եզրափակի ինտերիեր դիզայնի նախագիծը: Լույսի հետ տաղանդավոր խաղը ժամանակակից պայմաններում թույլ է տալիս տեղափոխել պատերն առանց դրանք քանդելու, բարձրացնել կամ իջեցնել առաստաղը, յուրաքանչյուր սենյակի ու անկյան համար որոշել իր նպատակին ծառայող լուսային լուծումներ: Լույսի աղբյուրներն ի վիճակի են ոչ միայն զարդարել ու փոփոխել տարածությունը, այլև ստեղծել ինչպես հանգստի տրամադրող, այնպես էլ աշխատունակությունը բարձրացնող հարմարավետ պայմաններ: Ամեն ինչ կախված է պատվիրատուի ցանկությունից ու դիզայների հնարավորություններից, ով կարող է լույսի միջոցով շլացնող արդյունքի հասնել:

 

2013թ. գարնանից հայաստանյան ինտերիեր և էքստերիեր դիզայնը մոդեռն ու պրոֆեսիոնալ լուսավորմամբ լրացնելու համար էլ աշխատում է «Դեկոլայթ» ընկերությունը: Այն առաջարկում է լուսային պրոֆեսիոնալ ձևավորման համար անհրաժեշտ արտադրանքի լայն տեսականի, ոչ թե պարզապես լուսավորող միջոցներ, այլ արվեստի գործերին համարժեք լույսի աղբյուրներ: Իսպանական Օle!, իտալական Carrera և Molto Luce ապրանքանիշերը բարձր վարկանիշ ունեն բնակարանների և հասարակական վայրերի եվրոպական դիզայներների շրջապատում: Հաջողության գաղտնիքը ամփոփված է մի քանի հիմնական սկզբունքների մեջ. դեկորատիվ լուսավորության մեջ նորագույն տեխնոլոգիաների ներդրում, էներգախնայողություն, ցանկացած թե հասարակական, թե անհատական նախագծերին համապատասխան առաջարկների առկայություն: Բացի այդ անհնար է անտարբեր լինել այս ընկերությունների, առանձնապես Molto Luce-ի շքեղ ու նրբաոճ ջահերի հանդեպ: «Դեկոլայթի» միջոցով ներկայացվող այս ընկերությունների հարուստ կատալոգներում ինտերիեր դիզայներները կգտնեն այն ամենն, ինչ անհրաժեշտ է ամենաինքնատիպ ու համարձակ ցանկացած գաղափար կյանքի կոչելու համար: Անգամ եթե պատվիրատուն իր յուրահատուկ գաղափարի մարմնավորումը չգտնի «Դեկոլայթի» ցուցասրահում, կարող է պատվիրել այն եվրոպական վերոնշյալ ընկերությունների արտադրամասերում, և շոշափելի ձև կստանա անգամ նրա անհավանական թվացող մտահղացումը, որը չի կրկնվի: Այս ընկերությունն առաջարկում է այն ամենն ինչ անհրաժեշտ է լուսային պրոֆեսիոնալ ձևավորում և նրա օգնությամբ տարածությունում ճիշտ գունային խաղ ստեղծելու համար:

 

«Դեկոլայթը» պարզապես բարձրակարգ ջահեր առաջարկող ընկերություն չէ, այստեղ աշխատում են ինտերիեր դիզայներների հետ, նրանց համապատասխան խորհրդատվություն տրամադրում տարբեր մակերեսների ճիշտ լուսավորման վերաբերյալ: «Դեկոլայթի» կազմում կգործի նաև «Ճարտարապետական լայթինգ դիզայն» խումբը, որը պրոֆեսիոնալ մակարդակում կզբաղվի ինտերիերի լուսավորման դիզայնով այնպես, որ լույսի յուրաքանչյուր շողը մտածված ու ներդաշնակ ձևով ներմուծվի տան կամ օբյեկտի ոճային լուծումներում: 

 

 Լուսավորությունը պետք է համապատասխանի պատվիրատուի ֆունկցիոնալ, գեղագիտական և հուզական պահանջներին: Հոգեբանությունում վաղուց է հաստատվել, որ լուսավորությունը, նրա աստիճանն ու որակը անմիջականորեն ազդում են աշխատունակության ու տրամադրության վրա: Սոցիոլոգիական հետազոտություններն էլ իրենց հերթին են գալիս հաստատելու, որ ինտերիերի հիմնական բաղկացուցիչը ոչ թե կահույքը կամ դեկորի մաս կազմող մյուս առարկաներն են, այլ լույսը, նրա ինտենսիվությունն ու տեղաբաշխումը տարածությունում: Ճիշտ ընտրված լուսավորության ներքո փոխվում են նաև կահույքի ուրվագծերն ու փայլը, շեշտադրվում են ինտերիերի ոճային լուծումները: Եվ պատահական չէ, որ այսօր ինտերիերի դեկորով զբաղվող դիզայներները մեծ ուշադրություն են դարձնում լույսի աղբյուրներին, իսկ ջահերի ու լուսամփոփների նոր մոդելներ ստեղծող մասնագետները դրանք անվանում են «լուսային օբյեկտներ»՝ դրանով ընդգծելով նրանց մերձ լինելը ավելի շատ արվեստին, քան կենցաղային իրերին: Արհեստական լուսավորության այս նորարար գաղափարն է փորձում հայկական իրականությունում ամրագրել «Դեկոլայթ» ընկերությունը, որը շուտով կընդարձակի իր գործունեության աշխարհագրությունը` նոր մասնաճյուղ հիմնելով նաև Հայաստանից դուրս: Դրա համար «Դեկոլայթն» ունի մասնագիտական փորձառու ներուժ և կայուն համագործակցություններ բարձրակարգ գործընկերների հետ:

 

<Երևակ> ամսագիր