Նոր սահմաններ ավտոաշխարհում

Բիզնեսը հասնում է հաջողության, եթե տարեցտարի ընդլայնում է իր առաջարկների ցանկը, եթե այդ առաջարկները ոչ միայն բխում են հասարակական պահանջարկից, այլև մի քայլ առաջ են հասարակական ներկա պահանջարկից ու ակնկալիքներից: Այդ դեպքում բիզնեսը լինում է ոչ թե պարզապես շահավետ, այլ նորարար, սպասված, հասարակության մեջ նոր հետաքրքրություններ, նախասիրություններ ու բիզնեսի նոր հնարավորություններ ստեղծող: Այդպիսի բիզնես է ծավալում «Վիտես» ընկերությունը: 

 

Ձիաուժերի անվտանգ սանձահարում

 

Միշլեն (Michelin) և Փիրելլի (Pirelli) անվադողերի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերությունների հետ համագործակցության արդյունքում, 2004 թվականից «Վիտես» ընկերությունը հայկական ավտոիրականություն ներմուծեց անվտանգության և հուսալիության նոր չափանիշներ: Այդ ընթացքում Հայաստանում բարձրորակ անվադողերի շուկա գրեթե չկար, օգտագործվում էին հիմնականում չինական, լավագույն դեպքում ռուսական անվադողեր: «Վիտես»  ընկերության ջանքերի շնորհիվ հայ ավտոսիրողներն ընդունեցին, որ հենց անվադողն է ապահով երթևեկության  առաջնային գրավականը, որի համար պետք է համապատասխան գին վճարել, քանզի լավ անվադողը պատրաստված է բարձր տեխնոլոգիաներով և եղանակային փոփոխություններին համապատասխան: «Վիտես»-ը իր առաջարկով ստեղծեց պահանջարկ` ի օգուտ ավտոսիրողների և  նրանց անվտանգության:

 

Սա դեռ սկիզբն էր: 2011 թվականի հոկտեմբերից «Վիտես» ընկերությունը բացեց TyrePlus անվադողերի սպասարկման կենտրոն Երևանում` Նար-Դոսի 69 հասցեում: Այն «Միշլեն» ընկերության սպասարկման ցանցի առաջին մասնաճյուղն է Հայաստանում:

 

«Ինեկոբանկի» հետ համատեղ կնքված համաձայնության շնորհիվ անվադողերը տրամադրվում են նաև ապառիկ կարգով:

 

Ակտիվ հանգիստ, բարձր ադրենալին, էքստրեմալ տուրիզմի զարգացման հեռանկարներ

 

2006 թվականին «Վիտես» ընկերությունը ձեռնարկեց նոր ու հայկական շուկայի համար անսպասելի ապրանքի ներմուծում ու վաճառք: Խոսքը կանադական  առաջատար Bombardier Recreational Products/BRP ընկերության հետ պաշտոնական համագործակցության մասին է, որի արդյունքում հայ էքստրիմիստները և պարզապես հետաքրքիր զգացողությունների սիրահարները հնարավորություն ստացան  օգտվել BRP լեգենդար ձնագնացներից, ջրագնացներից և ամենագնացներից: Արդյունքում «Վիտես» ընկերությունը դարձավ  BRP ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում: Այս տեխնիկաների ներկայությունը, Հայաստանում նաև ակտիվ հանգիստն ու էքստրեմալ տուրիզմ զարգացնելու նախադրյալներ է ստեղծում: Ski-Doo, Lynx, Sea-Doo, Can-AM, Evinrude, Rotax, Micro Scooters. այս անուններից յուրաքանչյուրի որոնումը համացանցում կապացուցի, որ խոսքը առաջատար բրենդերի մասին է, որոնց արտադրանքը կարելի է տեսնել աշխարհի շատ նշանավոր հանգստյան վայրերում:

 

«Վիտեսե-ի ցուցասրահում (Աճառյան 41/3) BRP արտադրանքից բացի ներկայացված են նաև եվրոպական արտադրության որակյալ հեծանիվներ և շվեյցարական արտադրության Micro սկուտերներ, որոնք հրաշալի նվեր են Ձեր երեխաների համար: Իրենց արտադրական բարձր որակի շնորհիվ մանկական սկուտերները օգնում են հեշտ ու արագ սովորել այն վարել և զարգացնել հավասարակշռությունը:

 

Նույն հասցեում է գտնվում նաև BRP սպասարկման կենտրոնը, որը սերտիֆիկացված է  կանադական կենտրոնի կողմից: Սպասարկման մասնագետները  ամեն տարի  վերապատրաստում են անցնում Ավստրիայում:

 

Ակբա բանկի հետ ձեռք բերած համաձայնության շնորհիվ այժմ արդեն հնարավոր է BRP տեխնիկաները գնել շահավետ լիցինգային պայմաններով:

 

«Վիտես» ընկերությունը պարզապես անվադողերի և ամենագնացների խանութ չէ, այլ մեծ կոմպլեքս է, որը արագության և հզորության սիրահարներին առաջարկում է փնտրած զգացողությունների հավաքածուն ամբողջական շարքով, իսկ ամենակարևորը` որակյալ կատարմամբ: 

 

«Վիտես» ընկերությունը վստահեցնում է. նույն կետում չեն կանգնելու. փոխվում է շուկան, փոխվում են նախասիրությունները… Հետաքրքիր է` ինչ է լինելու հաջորդը:

 

 

 

 

 

«Երևակ» ամսագիր