Երևանում կկայանա Յաննիի համերգը

Ապրիլի 20-ին և 21-ին ժամը՝ 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա աշխարհահռչակ երգահան Յաննիի համերգը:

Յաննին Հայաստանում հանդես կգա ինչպես հին և սիրված, այնպես էլ նոր և հետաքրքիր ստեղծագործություններով:

Համերգին մասնակցելու է նաև մեր հայրենակից, ջութակահար Սամվել Երվինյանը։

Յաննիի համերգի տոմսերի արժեքը 5000-ից մինչ 80 000 դրամ են: