Կրթությունը չի կարող լինել ինքնանպատակ

Բարձրագույն կրթությունը Հայաստանում չի հանդիսանում առաջատար ու նոր տեխնոլոգիաներ մշակող: Այն պասիվ դերակատար է՝ բավարարվելով պետական ու մասնավոր կազմակերպությունների պատվերով կադրերի պատրաստման հար-ցով: Բուհերը հանդես չեն գալիս նոր առաջարկներով, նոր ոլորտների ստեղծման, տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման նախաձեռնություններով: Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Մ-հեր Մակոսյանի կարծիքով հենց բուհերը պիտի լինեն արդյունաբերության ու տնտեսության զարգացման դրոշակակիրները:
- Ի՞նչ խնդիրներ եք տեսնում բարձրագույն կրթական համակարգի զարգացման մեջ:
Բուհերը փորձում են որակյալ կադրեր պատրաստել, ուսումնական գործընթացի նոր ու ժա-մանակակից մեթոդներ ներդնել: Բայց նախևառաջ պետք է լուծվեն մի քանի էական հարցեր: Ինձ ավելի մոտ է ինժեներական կրթությունը, և համապատասխանաբար՝ արտահայտած մտքերս կվերաբերեն այդ ուղղություններին: Առաջինը կադրեր պատրաստողի հարցն է: Եթե դասախոսը ֆինանսական խնդիրներ ունի, եթե նա բուհից բուհ է վազում, որ քիչ թե շատ նոր-մալ միջոցներ ունենա, եթե նա իր ժամանակը վատնում է այդ վազքի մեջ, չկարողանալով կա-տարելագործվել, ցանկալի արդյունք անհնար է սպասել: Երկրորդը ուսանողության կրթական ցածր մակարդակն է: Նախ, որպես կանոն, սարսափելի վատ կոնտինգենտ է գալիս բուհ դպրոցներից: Ուսանող ունենալու համար ընդունելության քննությունները դարձրել են հա-մարյա հարցազրույց, չկա մրցակցություն, այդտեղից կարելի է ենթադրել` ով է գալիս բուհ սովորելու: Օրինակ՝ մենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ինժեներական մասնագիտութ-յունների ոլորտում ունենք մոտ 3-4 հազար մասնագետի պահանջարկ: Կարելի է ասել, որ տարեկան պատրաստում են մոտ այդքան շրջանավարտ, բայց պահանջվող մակարդակի գի-տելիքներ ունեն ու դրանք կիրառել կարողանում են նրանց փոքր մասը: Այդ մասին կարելի է երկար խոսել, որովհետև դա համակարգային հարց է, և բարելավումները պետք է սկսվեն դպրոցներից: Միայն նշեմ, որ առաջին հերթին հենց ուսանողությունը պիտի իր գիտելիքները օբյեկտիվորեն գնահատի և որակյալ կրթության պահանջատեր դառնա: Ի դեպ ունենք հրաշա-լի ուսանողություն, որն ունի բարձր ինքնագիտակցություն և քաղաքացիական ճիշտ դիրքորո-շում: Երկրորդ հերթին բուհերը պետք է փոխեն իրենց մոտեցումները դեպի զարգացում: Բու-հը չպիտի սպասի, որ իրեն օգնեն, կադրեր պատվիրեն: Ինքը պետք է աշխատի նոր տեխնոլո-գիաների ստեղծման, դրանց շուկային առաջարկման, ու համապատասխան կադրերի պատ-րաստման ուղղությամբ: Օրինակ, խորհրդային տարիներին Հայաստանում զարգացած էին մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, էլեկտրատեխնիկան, որոնք այսօր գտնվում են ճգնաժամային վիճակում: Այդ ոլորտներում որակյալ մասնագետների պահանջի համար առաջին հերթին բուհերում պետք է ստեղծվի մթնոլորտ համապատասխան STARTUP-ների ստեղծման, դրանց զարգացման ուղղությամբ: Իմ համոզմամբ բուհերում պետք է ձեռնարկվեն միջոցներ այդ ասպարեզների հիմնախնդիրներով զբաղվող խմբերի ֆի-նանսավորման համար, որը կհանդիսանա դրանց վերաթողարկման գրավականը: Բուհը պի-տի դառնա տարբեր ասպարեզներում նոր տեխնոլոգիաների զարգացման դրոշակակիր, ինքը իր պատրաստած կադրերով հնարավորություն տա ստեղծել նոր ձեռնարկություններ, ու այդ ասպարեզում մրցակցի այլ երկրների հետ, կազմակերպի փորձնական արտադրություններ, դառնա տեխնոլոգիայի փոխանցող: ԵՎ, որ արտադրություն կազմակերպելու համար բոլորը գան բուհ տեխնոլոգիա ձեռք բերելու: Ես այդպես եմ տեսնում տեխնիկական բարձրագույն կրթության զարգացման ուղին: Հեշտ աշխատանք չէ, բայց ի՞նչն է հեշտ կյանքում:
- Իսկ ի՞նչ դերակատարություն ունի Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը կրթական համակարգում:
Ինստիտուտը ակտիվորեն համագործակցում է ԲՈՒՀերի հետ: Մեր հենքի վրա ստեղծվել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի «հեռահաղորդակցություններ» բազային ամ-բիոնը, Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում «ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և կառավարման համակարգեր» ամբիոնը: ԵրԿՄԳՀԻ-ում ուսանողները անց են կացնում իրենց բոլոր մասնագիտական լաբորատոր, գործնական աշխատանքները և հնարավորինս մասնակցում են ինստիտուտում իրականաց-վող ապարատային և ծրագրային միջոցների ստեղծման գործընթացներին: Այդ աշխատանք-ները դառնում են իրենց հետագա դիպլոմային նախագծերի թեմա: Դասերն անցկացվում են մեր ուսումնական կենտրոնում: Այս բուհերին տրամադրել ենք մեր բոլոր հնարավորություն-ները` նպատակ ունենալով աջակցել որակյալ կադրերի պատրաստմանը: Համագործակցում ենք նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Հաստատել ենք կա-պեր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ:
- Դա օգնու՞մ է ապահովել կայուն սերնդափոխություն ինստիտուտում:
Որոշ չափով` այո: Նշված ամբիոնները ստեղծվեցին հենց այդ նպատակով: Մենք լրացուցիչ կազմակերպում ենք նաև կուրսեր այն ուսանողների համար, ովքեր ուզում են մնալ, սովորել: Կան պրոբլեմներ կապված աշխատավարձերի մրցավազքի հետ: Կան ձեռնարկություններ, ո-րոնք կադրային հարցը լուծում են այս կամ այն ձեռնարկության աշխատողներին մի քիչ ավել աշխատավարձ տալով և իրենց մոտ հրավիրելով: Այստեղ կան հարցեր կապված պայմանագ-րային մեխանիզմների իրականացման հետ, երբ ձեռնարկությունը վճարում է նպատակային մասնագետ պատրաստելու համար ակնկալելով, որ նրանք պետք է որոշակի տարիներ աշ-խատեն տվյալ ձեռնարկությունում: Վերջինս չի խրախուսվում պետության կողմից: Մեր կո-լեկտիվում ունենք լավ երիտասարդներ, որոնք ունեն ձգտում և աշխատում են իրենց վրա, բնականոն արագությամբ մեզ մոտ հասնելով հաջողության: Ինժեներական աշխատանքների ասպարեզում կարևոր է ունենալ տեխնոլոգիական կրթություն, որը ընդգրկում է գիտելիքներ նաև հարակից մասնագիտություններից:
- Խնդրում եմ մանրամասնեք` ինչ աշխատանքներ են դրանք, և ընդհանրապես ինչ գործու-նեություն է ծավալում ինստիտուտն այսօր:
Չանրադառնալով ինստիտոտի 1978թ-ից եկող պատմությանը, ասեմ, որ ես ինստիտուտ եմ եկել 1992 թ., երբ այն փակման եզրին էր. 600 հոգանոց աշխատակազմից մնացել էր 35-ը: Մենք միավորեցինք մեր ուժերը ու ձեռնամուխ եղանք նոր արտադրատեսակների ստեղծմա-նը: Մեզ հաջողվեց ստեղծել համագործակցություն Հունաստանի մի քանի ձեռնարկություն-ների հետ: Ստացանք ռադիո կոմպոնենտների պատրաստման պատվեր: Այդ պատվերի արդ-յունքների շնորհիվ մեզ սկսեցին ճանաչել ու պատվերներ տալ նաև այլ երկրներ` Իրան, Ա-րաբական Էմիրություններ, Չինաստան և այլն: Այսօր ինստիտուտում արդեն 100 հոգի ենք և համագործակցում ենք ևս մոտ 50 այլ մասնագետների հետ: Ինստիտուտի գործունեության ո-լորտներն են՝ ծրագրային համակարգերի, ուսումնական ստենդների, ռադիոլոկացիոն կայան-ների, կապի համակարգերի նախագծում և պատրաստում, ռադիոտեխնիկական և օպտիկա-մանրաթելային համակարգերի համար սարքերի, հանգույցների մշակում և պատրաստում, ֆունկցիոնալ միկրոէլեկտրոնիկայի էլեմենտների նախագծում, բարդ մեխանիկական համա-կարգերի մշակում և պատրաստում, օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի ժամացույցը և այլ բարդ անտենային համակարգեր, տեխնոլոգիական վերահսկողության համակարգերի հա-մար միկրոկոնտրոլերների մշակում և պատրաստում:
-Փաստորեն դուք ոչ միայն գիտահետազոտական, այլև տեխնոլոգիական և արտադրական կենտրոն եք:
Այո´, մենք դարձել ենք տեխնոլոգիական կենտրոն, որը ծառայություններ է առաջարկում այլ ձեռնարկություններին և անհատներին: Շատերը բերում են իրենց աշխատանքները այստեղ իրականացնելու, որովհետև ստեղծված են բավարար պայմաններ, առաջարկվում է մրցունակ գին: Իրենց հնարավորություն է տրվում հետևելու տեխնիկական գործընթացներին: Տեխնոլո-գիական բազան իր մեխանիկական, քիմիական, լազերային, միկրոէլեկտրոնիկայի տեղամա-սերով թույլ է տալիս բարդ ու որակյալ արտադրանք տալ, շուկային առաջարկել նոր համա-կարգեր: Ստացվող շահույթը ներ ենք դնում նոր տարատեսակ մշակումներում: Օրինակ՝ մշակված է բարդ պայմաններում աշխատող տվիչների շարք, և հիմա աշխատում ենք դրանք տարածել միջազգային շուկայում: Ստեղծել ենք մի ուսումնական ստենդ՝ կառավարվող խա-մաճիկ, որը ներդրել ենք խաղերի միջոցով ծրագրավորման դասընթացներում: Այժմ սովորող-ների պահանջով ստենդը կատարելագործել ենք, բերելով այն տիկնիկային թատրոնի տեսքի և պատրաստում ենք վերջինիս արտադրությունը: Մեր սկզբունքն է՝ ատեղծել նորը, որի հիման վրա կարելի կլինի ստանալ պատվեր:
-Ի՞նչ են պատվիրում արտերկրից այս ինստիտուտին: Ի՞նչ է, որ չեն կարող իրենց երկրում ա-նել ու այստեղ են պատվիրում:
Մենք ոչ թե սպասում ենք, որ մեզ ինչոր բան պատվիրեն, այլ ինքներս ենք նրանց առաջար-կում մեր մշակումները, որոնք իրենցից որոշակի նորություններ են ներկայացնում: Բացի դրանից այստեղ հավաքվել է մի կոլեկտիվ, որը կարողանում է մշակել ու ստեղծել, ով տիրա-պետում է ստեղծագործելու համար անհրաժեշտ ստանդարտների ու մեխանիզմների: Հենց դրանով էլ հետաքրքրություն ենք ներկայացնում նրանց համար: Մենք մրցակցում ենք ազատ շուկայում:
- Ո՞րն եք համարում ինստիտուտի գլխավոր ձեռքբերումը:
Գլխավորը մեր կոլեկտիվն է, որը տարիների ընթացքում դարձել է ավելի կուռ, ամուր: Մեր կոլեկտիվի անդամները տարբերվում են իրենց ստեղծագործական մոտեցմամբ, որը դարձել է ապրելակերպ:
ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ