Այս հարձակումները թուրքահայերի մոտ վախ ու մտահոգություն առաջացրին. Ֆեթհիյէ Չէթին

«Հետքը» կապուել է Թուրքիոյ մէջ յայտնի իրաւաբան եւ իրաւապաշտպան Ֆեթհիյէ Չէթինի (Fethiye Çetin) հետ, Պոլսոյ մէջ հայ տարեց կանանց վրայ վերջերս տեղի ունեցած յարձակումների մասին իր տեսակէտներն իմանալու համար: Նա նաև «Մեծ Մայրս» գրքի հեղինակն է, որտեղ նկարագրում է թե երբ և ինչպէս է իմացել  իր  հայական արմատների մասին: 

Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցազրոյցը: 

-Վերջերս, Ակօս թերի նախկին խմբագիր  Արիս Նալջի (Aris Nalcı), Today Zaman-ի տուած հարցազրոյցում, միտքը յայտնեց որ այս յարձակումները կազմակերպուած բնոյթ ունեն եւ կոչ արեց Թրքական կառավարութեանը  ընդարձակ հետաքնութիւն զաւալելու: Արդիոք, համամի՞տ էք այս կարծիքին:

 -Ես եւս կարծում եմ, որ այս գործողութիւնները կազմակերպուած և ծրագրաւորուած կերպով են արւում: Սկզբում, ոստիկանութիւնը գողութեան վարկածն առաջ քաշեց, սակայն յարձակման զոհ դարձած կանանց տներում այդ ուղղութեամբ որեւէ փաստ չյայտնաբերուեց: Բացի այդ, վկաների պնդմամբ  յարձակուողներին ամէն անգամ ուղեկցել են մէկ կամ երկու յանցակից: Վերջերս Սամաթիան էր մեր ուշադրութեան կենտրոնում, սակայն պէտք է ասել, որ երկրի տարբեր վայրերում՝ մասնաւորապես քրիստոնեաներին ուղղուած լուրջ գործողութիւններ են տեղի ունենում: Վերջինը՝ Քոջաելիում քրիստոնեայ մի հոգեւորականի դէմ մահափորձ կազմակերպող աւազակախմբի բացայայտումն էր: Այս ամէնը դեպքերի ոչ թէ պատահական՝ այլ սիստեմատիկ լինելու մասին է վկայում:

- Դուք, մօտ լինելով Պոլսոյ Հայ համայնքի որոշ յատուածներին, ինչպէ՞ս կբնութագրէիք համայնքին հոգեկան իրավիճակը այս յարձակումների լոյսի ներքոյ:

-Այս յարձակումները Թուրքիայում ապրող հայերի և քրիստոնեաների վրայ վախ ու մտահոգութիւն առաջացրեցին: Սամաթիա թաղամասում բնակուող մի հայ կին Միլլիյեթի թղթակցին այսպէս է պատասխանել. « Թողէ՛ք մեր անկողնում մեռնենք»: Այս  խօսքն արդէն ինքնին պարզում է հայերի հոգեկան վիճակը:

- Եթէ կազմակերպուած ու նախամտադրուած յարձակումներ են – ու՞մ կողմից եւ ի՞նչ նպատակով:

-Անկասկած առայժմ ոչ մի յանցագործ չի յայտնաբերուել: Կարծում եմ, որ այս գործողութիւնները պէտք է կապել անցեալ տարի տեղի ունեցած «Խոջալուի միտինգում» ելոյթ ունեցած Ներքին գործերի նախարարի խօսքերին: Այս իսկ պատճառով, մտավախութիւն ունեմ, որ 2015թ ընդառաջ նմանատիպ գործողութիւնները գնալով շատանալու և աւելի են սաստկանալու:

Բոլոր թիրախները եղել են տարեց, միայնակ ապրող, կանայք: Այս հանգամանքը ինչ-որ նշանակութիւն ունի՞:

-Կարծում եմ, որ տարեց և միայնակ հայ կանանց են ընտրել որպէս թիրախ, քանի որ հետեւում ականատեսներ չեն ուզում թողնել և հայկական համայնքում վախի մթնոլորտը է՛լ աւելի են ուզում մեծացնել:

-Թուրքիոյ իշխանավորները ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որ հիմա չեն անում, նման դէպքեր ապագային կանխելու եւ հայ համայնքին փաստելու որ իրենք իրօք մտահոգուած են Թուրքիոյ հայ քաղաքացիների ապահովութեամբ:

-Հարկաւոր է ամէնակարճ ժամկետում բացայայտել յանցագործներին և նրանց հետեւում գտնուող ուժերին: Համայնքին պէտք է ուղերձ յղել, որ նման յարձակումները անպատիժ չեն մնալու և խստօրէն են պատժուելու: Պետական այրերը այս հարցը պէտք է օրակարգի վրայ պահեն. տարբեր յայտարարութիւններով եւ միջոցառումներով հարկաւոր է հասարակութեանը իրազեկել այս յարձակումներին պատճառ հանդիսացող մտայնութեան սնանկութիւնը:

 

հետք.ամ