Սնառտ. Թելադրող չափանիշ

Բարձր որակ, մատչելի գին, կարճ   ժամկետ: Եթե որևէ տնտեսվարող չկարողացավ այս երեք կետերն ապահովել, ապա շուկայում նրան տրված չէ երկար գոյատևել:

Շուկայի կենսունակության այս բանաձևը «Սնառտ» ընկերության գործադիր տնօրեն Մհեր Ղահրամանյանը սահմանեց ընկերության ուղիղ 10 տարվա փորձառությամբ:


Թեև մեկնարկը ընկերությունը վերցրեց բավական բարձր նշաձողով, ավելի ճիշտ` պատասխանատվությամբ: Խոսքը նույնիսկ ռազմավարական նշանակությամբ կառույցների մասին է: Սնառտ ընկերությունը շինարարական շուկայում հաստատվեց` իր աշխատանքները սկսելով գազատար խողովակների կառուցմամբ:
Ընկերությունը ձեռք բերեց նյութատեխնիկական ժամանակակից և հարուստ բազա, բարձր որակավորում ունեցող մասնագետների, բարձր ճնշման գազատարների հետ կապված աշխատանքային մեծ փորձ ունեցող ինժեներների խումբ:

Արդյունքում «Սնառտ» ընկերությանը վստահվեց Իրան-Հայաստան գազատարի հայաստանյան հատվածի 54 կմ խողովակաշարի կառուցումը: Այդ պատասխանատվությունը Սնարտ ընկերությունը վերցրեց շատ հանգիստ` վստահ լինելով, որ իր կատարած աշխատանքը կարող է անցնել որակի ստուգման և փորձարկման բոլոր փուլերով:
«Սնառտ» ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում է Հայաստանում մայրուղային գազատարերի վերանորոգման աշխատանքներ՝  երաշխավորելով արդեն շուրջ 55 կմ երկարությամբ գազատար խողովակների որակն ու երկարակեցությունը: Գազատարների կառուցման և վերակառուցման աշխատանքները ներառում են նաև մայրուղային գազատարների վրա չափիչ հանգույցների տեղադրումը, գազի ճնշման կարգավորման կայանների կառուցումը:
Կոմունիկացիոն ուղիների կառուցման գործում ունեցած մեծ փորձը ընկերությունը կիրառում է նաև ջրատար խողովակների, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի կառուցմամբ:


Իր հիմնադրման դեռ առաջին տարում «Սնառտ» ընկերությունը պատրաստ էր մրցել նաև շինարարության բնագավառում: Սկզբնական շրջանում աշխատանքները սահմանափակվում էին ավելի փոքր շինությունների կառուցմամբ: Անընդհատ կատարվող ներդրումները մեծացրին շինարարության ծավալները և որակական չափանիշները, դրան զուգահեռ աճեց սեփական նախագծերի և պատվերների քանակը:


Շենքի արտաքին տեսքը ընկերությունը վստահում է ճարտարապետի պրոֆեսիոնալիզմին և փորձառությանը: Բայց կա մեկ հիմնական պահանջ` այն պետք է ներդաշնակ լինի ներքին հարմարավետությանը: Իսկ հարմարավետությունը` սկսած մակերեսների դասավորությունից մինչև ներքին հարդարման ամենափոքր աշխատանքը, բազմաբնակարան շենքերի կառուցման թիվ մեկ խնդիրն է: Իրական հարմարավետություն կարելի է ստանալ միայն բարձր որակի հաշվին: Ամենափոքր շինությունից մինչև բնակարանային համալիրների կառուցում` իրենց ողջ ենթակառուցվածքներով, մեկ առ մեկ անցնում են շինարարության և կառուցապատման սահմանված բոլոր նորմերով: Սակայն այս դեպքում որակի ներքին վերահսկողությունը ավելի խիստ է, քան կարող է սահմանել որևէ պետական նորմ:

Հարմար, գեղեցիկ, հուսալի և բավական մատչելի նման դասի շինությունների համար: Նշված կետերից որևէ մեկում «Սնառտ» ընկերությունը որևէ խնայողություն իհարկե չի արել: Մատչելի գինը ձևավորել է բիզնեսի արդյունավետ կազմակերպման տարբերակը: Ժամանակի ընթացքում «Սնառտ» ընկերությունը հիմնեց իր շինարարական ենթակառուցվածքները: Սկսեցին գործել շինարարական կոնստրուկցիաների, մետաղական շինությունների, եվրոպական դռների ու լուսամուտների, փայտամշակման և կահույքի արտադրամասերը: Ընդհանրապես` «Սնառտ» ընկերությունն աշխատում է մի հիմնական գաղափարով` կառուցել այնպես, ինչպես սեփական տունդ կկառուցես: Իսկ սեփական տան համար, պարզ է, միայն որակյալը կարտադրես: Իր նախագծերով շինությունները, իհարկե, կառուցվում են սեփական արտադրության նյութերով: Բայց պատվիրատու կազմակերպությունների պահանջները, բնականաբար, պայմանավորված են որակի իրենց չափանիշներով և նախընտրությամբ: Հատկանշական է, որ  այդ նախապատվությունը գրեթե միշտ գրանցվել է հենց «Սնառտ» ընկերության օգտին:

Շինարարական աշխատանքների շղթան հետևյալն է՝ նախագծային աշխատանքներ, կապիտալ շինարարություն, արտաքին և ներքին հարդարում: Ներքին հարդարման աշխատանքները կարող են ներառել ողջ ինտերիերի ձևավորումը՝ պատվիրատուին նախապես ներկայացնելով նրա տան հարդարանքի ու կահույքի անհատական դիզայնը: Փայտամշակման և կահույքի արտադրամասը այս աշխատանքներին սպասարկող օղակն են:

 

«Հայռուսգազարդ» ՓԲԸ մասնաշենքի կառուցում, «Ընդունելությունների տուն» ՓԲԸ, բազմաֆունկցիոնալ համալիր Միկոյան 2/2 հասցեում, «Ֆլորենս» ռեստորանային համալիր, «Մարիոթ» հյուրանոցային համալիր Ծաղկաձորում…. Սա իհարկե ամբողջ ցանկը չէ «Սնարտ» ընկերության կառուցած շինությունների: Այսօր ընկերությունն իր ամբողջ մասնագիտական և նյութական ներուժով պատրաստ է կատարել ցանկացած բարդության և ծավալի աշխատանքներ, նույնիսկ ավելին, քան այսօր կարող են պահանջել Հայաստանում: Իսկ երբ դիտում ենք նրա 10 տարիների գործունեության դինամիկան, ապա հստակ տեսնում ենք միայն աճ՝ թե նյութատեխնիկական բազայի, թե շինարարական ծավալների, և թե ֆինանսական շարժի: Այն այսօր դասվում է մեր հանրապետության խոշոր հարկատուների թվում: Դրան հասնելու ճանապարհը եղել է քայլ առ քայլ՝ բիզնեսի գրագետ հաշվարկի, սեփական երկրի համար դրա նշանակության կարևորությունը գիտակցելու շնորհիվ: