Դիվանագիտական անգործություն

Հայկ Մարտիրոսյան քաղաքագետ

 

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործունեության կամ անգործության հետևանքով մենք այսօր խնդիրներ ունե՞նք միջազգային կազմակերպություններում, և եթե այո, որո՞նք են այդ խնդիրները և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրանց լուծման համար:

- Այո՛, ունենք: Բայց ունենք ոչ թե այն պատճառով, որ միջազգային կառույցների հետ աշխատում են վատ դիվանագետներ, այլ այն, որ այդ դիվանագետներին հանձնարարվում է գործել սխալական սկզբունքների շրջանակներում:  Միջազգային հեղինակավոր կառույցների հետ աշխատող որակյալ դիվանագետներ

կան, բայց ի՞նչ կարելի է ակնկալել անգամ լավագույն դիվանագետից, եթե երկրի դիվանագիտական կուրսն անհեթեթ գավառականությունների և անգործության շուրջ է հյուսված, իսկ ոլորտը ճահճի է վերածվել, որտեղ նապոլեոնական կառավարում է իրականացվում:

Հայաստանի հիմնական խնդիրներն արտաքին դաշտում ոչ թե միջազգային կազմակեր-պությունների հետ սխալ աշխատանքի արդյունք են, այլ արտաքին քաղաքականության՝ որ-պես երևույթի, բхացակայության: Հայաստանը կցորդ-պետության է վերածվել և որևէ ինքնու-րույնություն իր արտաքին հարաբերություններում ընդհանրապես չունի: Դե ֆակտո Հայաս-տանը չունի արտաքին քաղաքականություն:

 

- Արտերկրում գործող ՀՀ դեսպանատների գործունեության մեջ կա վակուում, ի՞նչ ակնկալել առկա իրավիճակից, ինչպե՞ս վերահսկել և ինչպե՞ս շտկել վիճակը, եթե տեսնում եք խնդիրներ:

 

- Դեսպանատներում վակուում կա, որովհետև աշխատակազմն է փոքր: Մի քանի որակյալ դեսպաններից բացի, ոչ թե դեսպանատներում, այլ դեսպանների գերակշիռ մեծամասնութ-յան գլխում է վակուում: Երբ դիվանագիտությունը վերածվում է անձնական առևտրային շա-հերի ներկայացման, դա արդեն դիվանագիտություն չէ, այլ մանր վաճառականություն: Քու-վեյթում Հայաստանի դեսպանը պատուհանագործ է, Բելառուսում՝ մեծահռչակ գուրման, Վ-րաստանում՝ ծանրորդ, իսկ Վիետնամում՝ հայերենին գրեթե չտիրապետող մի տիկին: Կան գլխավոր հյուպատոսներ, որոնց հայ լինելը միայն նրանց ազգանուններն են հուշում: Եվ ողջ բեռը մնացել է երկրորդ, երրորդ կարգի ԱԳ պաշտոնյաների վրա, որոնցից քչերն են, որ որակ ունեն կամ հասկանում են ինչով են զբաղվում: Եվ, որպես կանոն, լավագույնները կա՛մ չեն վերանշանակվում, կա՛մ էլ ընդմիշտ մնում են երկրորդային պաշտոնների:

 

- Որքանո՞վ է օգտագործվում Հայաստանի ու Սփյուռքի ներուժը՝ ՀՀ արտաքին քաղաքական, դիվանագիտական խնդիրները լուծելու նպատակով, և ի՞նչ անել այս ուղղությամբ:

 

- Չի օգտագործվում: Կարող եմ Նյու Յորքի և Վաշինգտոնի օրինակով ասել. այստեղ խնդիր-ները, որոնք պետական մոտեցում և պետական լուծում են պահանջում, հետապնդվում են առանձին անհատների կողմից: Իսկ այդ անհատները միշտ չէ, որ հասկանում են միջազգա-յին քաղաքականության նրբությունները, և բոլորը չէ, որ ընդհանրապես հասկանում են, թե իրականում ինչն է օգտակար, ինչը՝ երկրորդային: Եվ դրանում նրանք մեղավոր չեն: Մեղա-վոր է Հայաստանի Հանրապետությունը, որ հրաժարվում է համայնքների հետ նորմալ, ոչ «ա-րի տնային» մակարդակով աշխատելուց և ճիշտ ճանապարհով ուղղորդելուց: Ադրբեջանն ու Թուրքիան լրջագույն լոբբիստական կառույցներ ունեն այստեղ: Նրանք տիրապետում են լծակների, որոնց գոյության մասին անգամ հայերը չեն կռահում: Եվ հայկական կողմում ա-մեն բան գավառական մակարդակով է արվում: Ճաշեր, երգ ու պարի երեկույթներ՝ այո: Լուրջ և անխոնջ աշխատանք՝ գրեթե լիովին ոչ: Հայերն արդեն իրենց երկու լոբբիստական կազմա-կերպություններն էլ են կորցնում՝ դրանց թուլացման արդյունքում: Իսկ Սփյուռքն ամբողջա-կան կամ կազմակերպված մարմին չէ: Այն ընդհանրապես վերացող օրգանիզմ է, որ թարմ ավյուն է ստացել միայն արտագաղթած հայաստանցիների շնորհիվ: Եվ դա ողբերգություն է, ոչ թե ուրախության առիթ: Սփյուռքում նաև ինտելեկտուալ զանգված չկա: Կան առանձին ինտելեկտուալներ, բայց դրանք բացառություններ են, ոչ թե օրինաչափություն: Եվ պետք է հասկանալ մեկ այլ կարևոր հանգամանք. դեռևս երկու-երեք տասնամյակ առաջ հայկական սփյուռքը հենվում էր ազգային խոշոր անունների, դեմքերի, գումարների և գաղափարների վրա: Գյուլբենկյան, Մանուկյան և այլք: Այսօր այդ մարդիկ չկան, իսկ փոխարինողներն ան-գամ հորիզոնին չեն երևում: Նրանց ժառանգներն այլևս հայ չեն, և եթե կան ոմանք, որոնք դեռևս ինչ-որ կապ ունեն հայության հետ, ապա դրանով միայն իրենց անձնական շահերն ու ճաշակն են հետապնդում, ինչպես, օրինակ, Լուիզ Մանուկյան-Սիմոնը:

 

Իրականությունն այն է, որ հայկական սփյուռքը շատ տարբեր է հրեականից: Այն այլակրոն միջավայրում երկար է գոյատևում, իսկ հարազատ՝ արևմտյան մշակույթում ձուլվում է, ու-ծանում և անհետանում: Հրեաներին դարերի միջով տոտալ ուծացումից փրկում է իրենց և միայն իրենց կողմից դավանվող կրոնը: Քրիստոնեական միջավայրում հայկական համայնք-ները հազիվ են հատում հարյուրամյա շեմը: Գլոբալացված աշխարհում այդ հարյուր տարին քառապատիկ նվազել է: Հիմա հին սփյուռքը գրեթե մեռած է, իսկ նորը թերևս այդպես էլ երբ-ևէ չկայանա: Սա ազգային ողբերգություն է, որի մասին Հայաստանում նախընտրում են չխոսել: Որովհետև Սփյուռքն այն լեգենդներից է, որ, որպես իրականություն, գոյություն է ունեցել, բայց հիմա այդ լեգենդը դառնում է սոսկ լեգենդ: Իսկ լեգենդներ Հայաստանի իշխա-նությանն այսօր շատ են պետք: Եվ այդտեղից՝ Սփյուռքի կերպարի սրբացումն ու անձեռնմ-խելիացումը: Իրականում կա մի ճշմարտություն. եթե Հայաստանում իրական անապատա-ցում է, չի կարող Սփյուռքը գոյություն պաշտպանել: Միայն որակյալ, արդար և ազգային օ-րակարգ հետապնդող Հայաստանով կարող է հայկական սփյուռքը դիմադրել անխուսափելի ուծացմանն ու ծառայել հայրենիքին: Կործանվող հայրենիքի պայմաններում այսպիսի Սփ-յուռքն ամենևին հեռանկար չունի: Սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել: Եվ քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել անդունդից, այն իր հետ և իրենից առաջ այդ անդունդն է քաշելու Հայկական սփյուռքին:

 

 

 

 

Արմեն Աղայան

 

քաղաքական վերլուծաբան

 

 

 

 

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործու-նեության կամ անգործության հետևանքով մենք այսօր խնդիրներ ունե՞նք միջազ-գային կազմակերպություններում, և եթե այո, որո՞նք են այդ խնդիրները և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրանց լուծման համար:

 

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ճիշտ այնպես, ինչպես իրեն հանձնարարում է երկրի ղեկավարությունը: Այլ հարց է, որ վերջինիս ցուցումներով ղեկավարվելը մենք ընկալում ենք որպես արտգործնախարարության անգոր-ծություն: Իսկ իրականությունն այն է, որ մեր քաղաքական վերնախավը երկիրն ու ժողովր-դին դիտարկում են սոսկ որպես թալանի օբյեկտ: Այդ թալանը շարունակելու համար անհրա-ժեշտ է իշխանության պարբերական վերարտադրություն, ինչպես նաև դրան խանգարող հանգամանքների, խնդիրների չեզոքացում:

 

Գոյություն ունեն արտաքին հանգամանքներ` առանձին հարցերով միջազգային հանրության ճնշումներ, անվտանգության սպառնալիքներ, որոնք կարող են խանգարել իշխանության կա-յունությանը, ազդել թալանի ծավալների և տեմպերի վրա: Արտաքին գերատեսչության խնդիրն է դրանք մի կերպ չեզոքացնելը: Մասնավորապես որդեգրված է արտաքին միջամ-տություններին ոչ մի դեպքում «ոչ» չասելու մարտավարությունը: Երևանը համաձայնվում է իրեն պարտադրվող բոլոր ծրագրերին, ստորագրում է պահանջվող բոլոր պարտավորութ-յունների ներքո, որից հետո, եթե դրանք ուղղակիորեն վնասում են վարչախմբին, փորձ է ար-վում ինչ-որ կերպ շրջանցել կամ թոզ փչել պատվիրատուների աչքերին, իսկ եթե չեն վնա-սում վարչախմբին կամ նույնիսկ ինչ-որ առումով կարող են օգտակար լինել նրան, ապա հոգ չէ, թե դրանք հակասում են ազգային շահերին: Սա վերաբերում է անգամ Արցախյան հիմ-նախնդրին` տարածքներ հանձնելու պատրաստակամության մասին խոստումների քանա-կով մեր արտգործնախարարությունը թերևս հաղթում է Ադրբեջանի արտգործնախարարութ-յան` նույն տարածքները հանձնելու պահանջներին: Այս կրավորական կեցվածքը նաև նշա-նակում է, որ մեր արտգործնախարարությանն արգելված է զբաղվել արտաքին քաղաքակա-նությամբ, նա ընդամենը սպասարկող գործառույթ է իրականացնում, երբ Մոսկվան, Վա-շինգտոնը կամ Բրյուսելը որոշում են մի քիչ մեզանով զբաղվել: Սա էլ մենք ընկալում ենք անգործություն, այնինչ արտգործնախարարությունը պարտաճանաչ կատարում է նախագա-հի ուղղակի ցուցումները:

 

Նույն կրավորական կեցվածքի պատճառով Հայաստանը, իհարկե, խնդիրներ է ունենում մի-ջազգային կառույցներում: Գլխավոր խնդիրները ծագում են այն դեպքում, երբ պաշտոնական Երևանի գլխին միաժամանակ բամփում են թե՛ Մոսկվայից, թե՛ Արևմուտքից ու հակառակ պահանջներ են ներկայացնում: Բոլորին «այո» ասող մեր վայ դիվանագետները նման դեպքե-րում խառնվում են, կամ հերթով բոլորին «այո» են ասում, կամ էլ մեկին «այո» ասելուց հետո վազում են մյուսին բացատրելու, որ ստիպված էին այնտեղ «այո» ասել: Այդպես պատահեց վերջերս եվրոասոցացման և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու եր-կընտրանքի ժամանակ կամ երբ Ղրիմի անեքսիայից հետո լսում էինք մերոնց հակասական հայտարարությունները: Իսկ բոլոր այն տեղերում, երբ Հայաստանի անվտանգության հետ կապված հարցեր են քննվում, մեծ խնդիր է ծագում այն պատճառով, որ պաշտոնական Եր-ևանը «այո» է ասում իրեն ներկայացված այնպիսի ծրագրերի, որոնք հայ ժողովուրդը տեղում մերժում է, ինչպես դա պատահեց հայ-թուրքական թուրքական կամ մադրիդյան սկզբունքնե-րի ընդունման դեպքերում:

 

- Արտերկրում գործող ՀՀ դեսպանատների գործունեության մեջ կա վակուում, ի՞նչ ակնկալել առկա իրավիճակից, ինչպե՞ս վերահսկել և ինչպե՞ս շտկել վիճակը, եթե տեսնում եք խնդիրներ:

 

- Եթե հանրությունն է տեսնում խնդիրներ, ապա նա պետք է հստակ գիտակցի, որ դրա հաս-ցեատերը արտգործնախարարությունը կամ դեսպանատները չեն, այլ նրանց քաղաքական պատվեր իջեցրած իշխանական վերնախավը, ուստի Հայաստանի բոլոր խնդիրների լուծումը միասնական է` այդ իշխանական վերնախավից ազատվելը, իրական ազգային ընտրանի ձևավորելը, որն ունակ կլինի երկրում հեղափոխական ծավալի ազգային-պետական բարե-փոխումներ իրականացնել, այդ թվում՝ արտաքին քաղաքական ոլորտում: Այլ տարբերակ չկա: Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանը շարունակելու է դեսպաններ նշանա-կել անորակ նախկին պաշտոնյաների կամ ԽԾԲ-ների, որոնք պատկերացում անգամ չունեն իրական արտաքին քաղաքական խնդիրներից: Միամտություն է կարծել, թե Էդվարդ Նալ-բանդյանը վատ է աշխատում ու Սերժ Սարգսյանը մարդ չի գտնում նրան փոխարինելու հա-մար: Անգամ երբ մի օր փոխի նախարարին, դա էլ չի նշանակի, թե նախկինում նա վատ է կատարել շեֆի հանձնարարականները: Պարզապես իշխանությունը միշտ սովորություն ու-նի քավության նոխազների վրա ուղղորդել քննադատությունների սլաքը, որպեսզի ինքը չհայտնվի թիրախում:

 

.

 

- Նախ հասկանալ է պետք, թե ինչ է նշանակում

 

Երկրորդ. նկատի ունենանք նաև իշխանության ոչ լեգիտիմ լինելը, Հայաստանից այսպիսի արտագաղթի ծավալները… Չէ՞ որ դրանք նաև տեղեկությունների տարածում են հենց Սփ-յուռքում, հին Սփյուռքում, որը և կարող է ազդել գործընթացների վրա, որովհետև հին Սփ-յուռքն է, որ ունի համապատասխան լծակներ, կապեր, կարողություններ՝ այն երկրներում, որտեղ գտնվում են, լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար: Բայց քանի որ նոր Սփյուռքն ինֆորմացիա է փոխանակում, քանի որ ինքը տեսնում է, թե այստեղ ինչպիսի վարչակազմ է, մենք նկատում ենք, որ Սփյուռքը հեռանում է Հայաստանից: Պատահական չէ, օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների հետ կապված իրավի-ճակը. որտեղից են գումարները գալիս և որքան են նվազել… Դա, այսպես ասած, ազդակնե-րից մեկն է:

 

Ինչպես գիտենք, Հայ-թուրքական արձանագրությունները բացարձակապես չեն բխում ոչ միայն Սփյուռքի շահերից, այլև Հայաստանի, որովհետև այնտեղ նախապայմաններ կային, որքան էլ չհայտարարեն, բայց երկուսը գրավոր կար, և մեկը բանավոր էր, որը նույնիսկ գրա-վորներին գերիշխեց: Նկատի ունեմ Արցախի հետ կապված Թուրքիայի պահանջը, որ մի քա-նի շրջան վերադարձվի: Այդ ամենը, բնականաբար, պետք է ազդեր և ակնհայտ է, որ Սփյուռ-քը չէր կարող այլևս մեծ օգտակարություն բերել: Եթե մենք այստեղ ունենայինք միասնական հասարակություն, լեգիտիմ իշխանություն, որն իսկապես նախաձեռնողական քաղաքակա-նություն էր վարում, Սփյուռքը, բնականաբար, կաշխատեր, բայց Սփյուռքը հիմա ինչի՞ վրա աշխատի… Որ ոչ լեգիտիմ իշխանությունների քայլե՞րն արդարացնի, միջազգային հան-րությանը համոզի, թե Հայաստանը ժողովրդավարական երկի՞ր է, այստեղ մենատնտեսութ-յուն չկա՞, բիզնես խլել գոյություն չունի՞, հանգիստ կարող եք ներդրումնե՞ր կատարել… Ի՞նչ պետք է անի Սփյուռքը, չի կարող, չէ՞… Չէ՞ որ բոլորը գիտեն, չէ՞ որ արդեն տարբեր հեղինա-կավոր կազմակերպություններ գրում են, որ Հայաստանն արդեն կամաց-կամաց ավտորի-տար երկիր է դառնում, այսինքն՝ ակնհայտ է, որ հենքը պետք է լինի, որը և Սփյուռքի մեր հայրենակիցները կկարողանային օգտագործել: Ակնհայտ է, որ Սփյուռքը կարող է շատ օգ-նել, որովհետև երևի թե հրեական լոբբիից հետո ամենաուժեղներից մեկը հայկական լոբբին է, որ կա աշխարհում:

 

 

 

 

Արթուր Հովհաննիսյան