Վարպետության դասեր և նոր համերգաշրջան` մարզերի երեխաների համար

Արամ Խաչատրյանի անվանեռյակի երաժիշտների կողմից ստեղծված «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի և «ԱրմենՏել» ընկերության համագործակցությունը շարունակվում է: Այդ համագործակցության շրջանակներում մարզերի երաժշտական դպրոցների աշակերտների համար մեկնարկում են վարպետության դասեր և նոր համերգաշրջան:

Ծրագրի շրջանակում եռյակի երաժիշտներն անց են կացրել վարպետության դասեր Արամ Խաչատրյանի անվան Չարենցավանի երաժշտական դպրոցի սաների համար: Ծրագիրն իրականացվել է նաև Մակար Եկմալյանի անվան Էջմիածնի երաժշտական դպրոցում: Դրանց ընթացքում ԱԽաչատրյանի անվան եռյակի երաժիշտները կատարել են կոմպոզիտորի ստեղծագործություններըԿոնցերտ-Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համարԿոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համարԿոնցերտ ջութակի և նվագախմբիհամարՄեկ տարվա ընթացքում նույն ծրագրովսիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ երաժիշտները հանդես կգան ՀայաստանիՌուսաստանիՉինաստանի և Լիտվայի տարբեր քաղաքներում: