Տուրիզմի մասնագետների վերապատրաստման կենտրոն կբացվի Ստեփանավանում

Ստեփանավան քաղաքում նախատեսվում է ստեղծել քայլ քային տուրիզմի մասնագետների վերապատրաստման կենտրոն: Ծագիրը, որի նպատակը Ստեփանավան քաղաքում և հարակից համայնքներում էկոտուրիզմի զարգացումն է, կիրականացվի Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի Ռհոն Ալպեր շրջանի քայլարշավորնե-րի դեպարտամենտալ կոմիտեի միջև համագործակցության շրջանակներում, հայտնում են Լոռու մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ֆրանսիայի Ռհոն Ալպյան քայլարշավորդների դեպարտամենտալ կոմիտեի ներկայացուցիչները Հայաստանում Ռհոն Ալպեր շրջանի ներկայացուցիչ Անահիտ Դավթյանի հետ եղան Վանաձորում, որտեղ էլ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին ներկայացրեցին իրենց ծրագրերը:
Ֆրանսիայի Դեսին քաղաքի «Դեսին Ստեփանավան» կազմակերպությունը, ուսումնասիրելով Ստեփանավանի ու շրջակա համայնքների տուրիստական պոտենցյալը, Ռհոն Ալպեր տարածաշրջանի աջակցությամբ 2010-2011թ.թ. Ստեփանավանի քաղաքապետարանի և ինֆորմացիոն կենտրոնի հետ համատեղ ծրագիր է իրականացրել: Նույն ծրագրի շրջանակներում 2011թ. ապա և 2012թ. Ռհոն Ալպյան քայլարշավորդների կոմիտեի ղեկավարներն այցելել են Ստեփանավան՝ «Դեսին-Ստեփանավան» կազմակերպության նախաձեռնած ծրագրի գործողությունների շարունակությունն ապահովելու նպատակով:
Ինչպես ներկայացրեցին հյուրերը, ծրագրի առաջին փուլով նախատեսում են մշակել քայլքային երթուղիներ և համագործակցության համատեղ պլան՝ հնարավոր գործընկերների հետ: Երկրորդ փուլով նախատեսում են իրականացնել քայլ քային արշավների գիդերի և տեղական մասնագետների վերապատրաստում, կատարել տեղանքների քարտեզագրում և նյութատեխնիկական վերազինում:
Ծրագրի գործընկերներն են նաև Ստեփանավանի Կարմիր խաչը, Վորլդ Վիժն կազմակերպությունը: Տեղյակ լինելով Պրովանս Ալպ Կոտ Դՙՙՙՙ Ազյուր ռեգիոնալ խորհրդի աջակցությամբ Լոռու մարզում իրականացվող տուրիստական ծրագրերին՝ հյուրերը ցանկություն հայտնեցին ոչ թե կրկնել դրանք, այլ համակցել:
Լոռու մարզպետը ողջունելով կոմիտեի ներկայացուցիչների այցը Լոռու մարզ՝ նշել է, որ մարզի համար, որպես տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղ, չափազանց կարևոր է տուրիզմի զարգացումը: «Համոզված ենք, որ մեր մարզում տուրիզմը կարող է զարգանալ շատ արագ տեմպերով, քանի որ աշխարհագրական դիրքով, բնությամբ և պատմամշակությաին արժեքների հարստությամբ տարածաշրջանը կարող է գրավել հազարավոր տուրիստներիաշխարհի տարբեր ծայրերից: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև էկոտուրիզմի զարգացմանը» նշել է Ա. Նալբանդյանը: