Հայ ճարտարապետությունը 21-րդ դարում. մաս 3-րդ

Ի՞նչ կարող է փոխվել մեր ճարտարապետության մեջ, եթե պահպանվեն էթիկայի մի քանի կարևոր սկզբունքներ: Պարզվում է՝ շատ բան… «Երևակի» հերթական զրույցը «Այր-դիզայն» ընկերության տնօրեն Արթուր Բաղդասարյանի հետ՝ «Հայ ճարտարապետությունը 21-րդ դարում» խորագրի ներքո։
-Ինչպես յուրաքանչյուր ոլորտ, ճարտարապետությունը նույնպես ունի էթիկայի սկզբունքներ: Մեր երկրում որքանո՞վ են դրանք պահպանվում::
-Ժամանակին մենք գիտեինք, որ, օրինակ, Լը Կառբյուզեն, Միս վան դե Ռոյեն, Թամանյանը բարձրագույն արժեքներ են, իսկ նրանց կատարած գործերը` արվեստի լավագույն ստեղծագործություններ: Մենք աստիճանավորում էինք ու դրա վրա հենում էթիկայի կանոնները: Հի-մա՝ եթե մի վատ ճարտարապետի հասցնում ենք հեղինակության աստիճանի ու պետականորեն հովանավորում, ինչպե՞ս կարող ենք խոսել էթիկայի կանոներից: Դուք գիտե՞ք՝ ո:ր ճարտարապետն է լավ գործեր ստեղծում Հայաստանում: Որպես քաղաքացի կարո՞ղ եք ասել: Չեք կարող ասել: Նույնիսկ ճարտաապետներն իրենք էլ չգիտեն՝ թե Հայաստանում որ մասնագետն է անում է լավ, մյուսը միջին, մեկը՝ վատ գործ: Որովհետև շատ վատ գործերը պետական մրցանակներ են ստանում, իսկ լավագույն աշխատանքները չեն էլ ճանաչվում: Որովհետև ստեղծված վարչությունները, եթե ճիշտ համակարգեն, դուրս կմնան այդ ցուցա-կից, իրենց ձեռնտու չէ ասել՝ սա մեր լավագույն ճարտարապետներից մեկն է, եկեք նրա գոր-ծերն էլ երիտասարդներին ցույց տանք:
-Ինչու՞ ձեռնտու չէ:
-Իրենք լավագույնների մեջ չեն, իսկ միջակ մարդը միշտ ուզում է լավագույններին հողին հա-վասարեցնել: Ամբողջ համակարգն է այդպես: 25 տարի է՝ մեր երկրում կոմունիստական վատ բարքերը շարունակում են մնալ: Բոլոր բնագավառներում էլ նույնն է արվում: Այսինքն՝ վարվում է երկրի արժեքների վերացման քաղաքականություն: Թուլացնում են մեր պետութ-յունը, առաջինը թուլացնում են մեր մշակույթը:
-Բացի կանոնակարգից, կա նաև օրենսդրություն…
-Երբ Հայաստանը նոր էր անկախացել, գործի բերումով հանդիպեցի քաղաքաշինության նախարարության բաժնի վարիչներից մեկի հետ: Նրա ձեռքին ֆրանսիական օրենսգիրք տեսա, որը վերաբերում էր ճարտարապետության ոլորտին: Ասաց, որ այն պետք է թարգմանվի հայերեն և կիրառվի Հայաստանում: Անցել է ավելի քան 20 տարի, այդ գիրքն այդպես էլ սե-ղանին մնաց և չթարգմանվեց: Եթե մենք չունենք ճարտարապետական ոլորտը կարգավորող օրենքներ, գոնե պետք է լավագույն պետությունների փորձը ձեռք բերենք, ճիշտ համադրենք, և տեղայնացնենք: Օրենսդրական դաշտը գրեթե բացակայում է և՛ քաղաքաշինության, և՛ ճարտարապետության, և՛ շինարարության ոլորտում: Առաջ ճարտարապետները գրում և ստորագրում էին ճարտարապետական առաջադրանքներ, որոնց համար պատասխանատվություն էին կրում, իսկ հիմա այդ առաջադրանքը ստորագրում է քաղաքապետը: Ճարտարապետը չունի իրավունքներ ու պարտականություններ, փոխարենը կադաստրը, քաղաքապետարանը, ԱԻՆ-ը ունեն: Այսօր կադաստրն է որոշում՝ ով և որտեղ շինություն կառուցի, հաճախ հարցին մասնագիտորեն չեն մոտենում:
Ստացվում է՝ ճարտարապետը կառուցում է շինություն և մի կողմ քաշվում, տվյալ կառույցի համար նա որևէ պատասխանատվություն չի կրում:
-Ճարտարապետին ասում են, ենթադրենք, աշխատանքը արժե 100 դրամ, դու 5 դրամով կանե՞ս: Քանի որ ճարտարապետն այլ եկամուտ չունի, ճարահատյալ համաձայնվում է և անում անորակ գործ: Նվազագույն չափով հատկացումներ են արվում ճարտարապետի համար: Ճարտարապետը ներկայացնում է նախագիծ՝ բաղկացած 5 էջից: Եթե համեմատենք, Ռուսաստանում նախագծերը բաղկացած են 500 էջից, ունեն 1000 բացատրագրեր: Մեր երկրում այնքան պարզունակ են նախագծերը, որ բոլորը դառնում են ճարտարապետ: Այսօր պետական տենդերներն ավելի բարձր են գնահատվում, քան մասնավոր ներդրումները: Պետությունը 3-4 % վճարում է նախագծման համար, իսկ մասնավոր ներդրողները չեն ուզում անգամ 1% վճարել: Իրականում այդ տոկոսային հարաբերությունը պետք է լինի 7-8 % սահմանում:
Երիտասարդ ճարտարապետներն այսօր բողոքում են, որ չկան հավասար պայմաններ, մրցույթներ չեն հայտարարվում, իսկ անցկացվելու դեպքում էլ կրում են ձևական բնույթ, որքանո՞վ է նրանց մտահոգությունն արդարացված:
-Մրցույթներ հազվադեպ են լինում, կարելի է ասել՝ չկան: Նախագծման գնումներն էլ կոռուպցիոն գործարքների մեջ շատ լավ տեղավորվել են: Հաղթողները հիմնականում մասնավոր ընկերություններն են: Չկա մասնագիտական առողջ մրցակցություն: Իսկ Հայաստանի Ճարտարապետների միությունը 25 տարիների ընթացքում ոչ մի օգտակար գործունեություն չի ծավալել: Մեր ամենահայտնի ճարտարապետներից Քոչարը 32 տարեկանում է եղել Ճար-տարապետների միության նախագահ, Հարությունյանը՝ 40 տարեկանում, իսկ հիմա 80 անց մարդկանց են ընտրում միության նախագահ: Իսկապես, երիտասարդությանը տեղ չեն տալիս: ԱՄՆ-ում ճարտարապետական միությունները, աոսցիացիաները, խմբերը ծառայում են որպես ճարտարապետությունը կազմակերպող, իր անդամների շահերը պաշտպանող կար-ևոր օղակ: Մեզ մոտ երիտասարդներին տեղ չեն տալիս, մեծերը թույլ են: Կրթությունը շատ վատ վիճակում է, 0-ի վրա է:
Էթիկայի կանոնները խախտվում են նաև օրենքի բացակայության պատճառով: Օրենք գրվեց Կենտրոնի համար, բայց ո՞վ գրեց, ի՞նչ եղավ, արդյո՞ք ճիշտ էր 2-3 հոգով օրենք մշակելը: Միլիոնավոր սխալներ ու բացթողումներ կարելի է գտնել: Ճարտարապետը ոչ մի կերպ պաշտպանված չէ: Մինչդեռ պետք է ստեղծել էթիկայի կանոնակարգ, որպեսզի ճարտարա-պետին որոշակի իրավունքներ վերապահվեն՝ և՛ հսկող-հեղինակի, և՛ տեխնիկ-հսկողի և հեղինակ-ճարտարապետի: Մեր պետությունն ասում է՝ ուժ չունեմ, բայց ամեն ինչ վերցնում է իր ձեռքը: Երբ հեղինակն ունենա որոշակի լիազորություններ, նա ավելի շահագրգիռ կլինի իր գործը լավ անելու հարցում, քան պետական մարմինները, պատվիրատուները, որոնք անգրագետ են այդ հարցում:
Որպես մասնագետ կնշե՞ք ճարտարապետական տեսանկյունից սխալ կառույցներ, որոնք էթիկայի կանոնների խախտման հետևանք են:
-Մենք հաճախ փոքր խնդիրներն ուռճացնում ենք. օրինակ՝ Օպերայի բակում տեղակայված սուրճի տաղավարի համար շուրջ 2 տարի աղմուկ բարձրացրինք: Բայց երբ կապիտալ շենք է կառուցվում Օղակաձև զբոսայգում, որևէ քաղաքացիական անձ դրա մասին չի խոսում: Սկ-սում եմ մտածել, որ համակարգը ինչպես «վերևում». այնպես էլ «ներքևում» է վատ աշխա-տում: Երևանում ավելի շատ շենք է կառուցվել, քան կար, բնակելի ֆոնդը ավելի մեծ է, քան հինը, մինչդեռ 70-ականներին ամեն ինչ անում էին, որ բեռնաթափվեր: Ճարտարապետները հաշվել էին, որ քաղաքի կենտրոնը արդեն չի բավարարում, հետևաբար այստեղ էլ շենք չպիտի կառուցվի, համալսարանները բոլոր պետք է դուրս բերվեին քաղաքի կենտրոնից և համալսարանական քաղաք կառուցվեր Ավանում, որպեսզի քաղաքը շնչեր, որպեսզի ստանայինք նորմալ քաղաքաշինական իրադրություն: Իսկ մենք ի՞նչ արեցինք, բնակելի շենքերը խցկեցինք հարյուր հազարավոր բնակիչներով: Դա հանցագործություն է, այսօր էլ շարու-նակվում է: Չհասկանալով ասում են՝ ի՞նչ է եղել, որ քանդենք: Շենքերը ենթադրում են կանաչ տարածքներ, խաղահրապարակ, դպրոց, մանկապարտեզ: Լավագույն քաղաքներոմ մեկ մարդու շնչով հատկացվում են 10- 20 քմ կանաչ տարածքներ, շատ մեծ քաղաքներում՝ մինչև 1000 քմ: Այս առումով Երևանը զրոյական նիշի վրա է, այստեղ կանաչ տարածքները կիսաանապատային վիճակում են: Սակայն Էթիկական կանոնների խախտումը ճարտարապետից անկախ է լինումգտ