Մշակութային հեղափոխություն. Նոր Հայաստան. Արմեն Ավանեսյան

Գրականագետ-խմբագիր
Արմեն Ավանեսյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Մշակութային ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Ամենաթողությունը մշակույթի մեջ չափազանց վտանգավոր է, որովհետեւ շատ-շատերը մշակույթի ոլորտը դարձնում են իրենց համար բիզնես: Եթե ազատ է դաշտը ոչ ոք չի բռնելու նրա օձիքից եւ ասի որ ուղղությամբ նա շարժվի: Պետք է ունենալ ազգային, պետական մշակութային ծրագիր: Գոնե գրականության առումով ես տեսնում եմ, որ նոր ծրագրեր արդեն մշակվում են՝ էսսեների մրցույթ է կազմակերպվում, գրողը տարբեր դպրոցներում երեսուն անգամ հանդիպելու եւ տարբեր դասժամեր է իրականացնելու եւ այլն: Դրանց արդյունավետությունը հետո կտեսնենք: Այժմ պետք է հասկանանք , թե որքան է գրողների համայնքը պատրաստ մասնակցելու այդ ծրագրերին: Օրինակ , աջակցություն գրողին ծրագիրը նախատեսում է 1 միլիոն դրամի չափով աջակցություն տալ այն գրողներին, ովքեր հայտեր եւ իրենց ստեղծագործություններից հատվածներ կներկայացնեն: Ներառված են արկածային գրականությունը, ֆանտաստիկան եւ սարսափ գրականության: Ծրագիրը շարունակական է լինելու: Մի քանի ամիս հետո ժանրերը կփոխվեն: Սա գրականությունը մասսայկանացնելու ինչ որ ձեւ է: Իմ կարծիքով գաղափարը լավն է, բայց հեշտությամբ չի ներդրվելու: Գրեթե համոզված եմ, որ դրամաշնորհին արժանացած մասնակիցներից շատերը անգամ չեն ավարտելու իրենց ստեղծագործությունը: Քանի որ գումարը տրվելու է ավարտից հետո, գումարը հետ կգնա պետբյուջե:
Մշակույթի ազատականացումը, ըստ իս, տանում է ամենաթողության: Մշակույթի նախարարությունը պետք է ուղղորդող գործառույթ ունենան: Նախարարությունը պետք է ուսումնասիրի, իր ձեռքը վերցնի դաշտը եւ ճիշտ մենեջմենթ իրականացնի: Պետք է ստեղծվեն փորձագիտական խմբեր, որոնք հնարավորինս ճիշտ կգնահատեն եւ լուծումներ կտան տարբեր մշակութային խնդիրներին, կաջակցեն մշակույթի տարբեր դրսեւորումներին:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
<<Երեւակ>>լրատվական- վերլուծական խումբ