Մշակութային հեղափոխություն. Նոր Հայաստան. Գևորգ Թադևոսյան

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր
Գեւորգ Թադեւոսյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Մշակութային ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Մենք այն ենք, ինչ ստեղծել ենք: Բանակ բառը լսելիս իմ ոգին է բարձրանում, ոչ թե վախ է առաջանում: Ես հասկանում եմ, որ անելիք ունեմ ու կռիվ տալու տեղ ունեմ: Արվեստը եւ մշակույթը տարբեր բաներ են: Արվեստագետի իրական ստեղծագործությունը այն է, ինչը որ ասելիքը տեղ հասցնելու ճանապարհին ոչ մի սահմանափակում չի հանդուրժում: Բայց պետությունն էլ պետություն է նրանով, որ ունի տեսլական, գաղափարախոսություն, որը պետք է փոխանցի իր քաղաքացուն: Պետությունը նույնքան ուժեղ է, որքան ուժեղ ու ժամանակի կրողն իր քաղաքացին: Պետությունը իր քաղաքականությամբ բալանսի է բերում այն ինչ պետք է հասարկությանը: Եթե մենք պետության փողերով միջոցառում ենք կազմակերպում, այն չպետք է հակասի այն ուղղությանը, որ անհրաժեշտ է քաղաքացուն: Կարելի է այնպիսի ծրագրեր իրականացնել, որ տուրիզմի ծրագիրն էլ իր մեջ մշակութային տարր պարունակի: Եթե ուզում ենք մեր քաղաքը հետաքրքիր դարձնենք, պետք է առաջին հերթին այն դարձնել մշակութային:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ