Գլխավոր հավակնորդը Լոնդոնի "Չելսին" է

Այսօր` մարտի 7-ին կկայանան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղերը:

Փյել-օֆֆի երկրորդ փուլի խաղերից առաջ հեղինակավոր William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետները մրցաշարի ֆավորիտ են համարում նախորդ տարվա Չեմպիոնների լիգայի հաղթաղ Լոնդոնի «Չելսիին», որի չեմպիոնության գործակիցը 4.33 է:

Երկրորդ տեղում իտալական «Ինտերի» հաղթելու գոծակիցն է՝ 8: Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Լոնդոնի «Տոտենհեմի» չեմպիոնության գործակիցը հավասար է՝ 9-ական: