Նախիջևան. Կորուստ և հնարավորություններ. Հովարիկ Համբարձումյան

«Նախիջևան» հայրենակցական միության փոխնախագահ

Հովարիկ Համբարձումյան-ի խոսքը

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկմանը

 

Նախիջևանի հարցը մեր սերունդները պիտի չմոռանան. դա շատ կարևոր է: Մենք պիտի հիշենք՝ ինչ ենք կորցրել, ինչ ունենք այնտեղ:

Այդ նպատակով «Նախիջևան» հայրենակցական միությունը իրականացնում է հաշվառում՝ արձանագրելով, թե որտեղ, որ գյուղերում որքան նախիջևանահայ է ապրում հիմա: Նաև, Նախիջևանի 12-13-րդ դարի Հազարափրկիչ մատուռի նմանությամբ  եկեղեցի ենք կառուցել Խարբերդում և ամեն տարի՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, մեծ միջոցառում ենք իրականացնում այստեղ: Հավաքվում ենք նախիջևանահայերով, և պահում  այն գիտակցությունը, որ Նախիջևանը մեր կորցրած հայրենիքն է:

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ