Առողջապահության ոլորտի հիմնահարցեր. Գևորգ Թադևոսյան

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հիմնադիր

Գեւորգ Թադեւոսյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

 

Եթե ներսում չկան ֆինանսական միջոցներ, իսկ գուցե պետք է դրսում ստեղծել այդ միջոցները: Հայաստանում շատ են լավ մասնագետները, որոնք կարող են նպաստել բժշկական տուրիզմի զարգացմանը: Ինչո՞ւ չի զարգանում բժշկական տուրիզմը՝ պարզ չէ: Գուց՞ե պետք է լինի մի մարմին, որը  կզբաղվի հատկապես այդ գործով: Կապահովի ու կկազմակերպի դրսից հիվանդների Հայաստան գալը, կեցությունը եւ բուժումը…

Ի դեմս առողջապահական համակարգի մենք ունենք ոլորտ, որտեղ բոլորը  դժգոհ են... Բժիշկները դժգոհ են նախարարությունից, նախարարությունը դժգոհ է բժիշկներից, հիվանդները դժգոհ են եւ մեկից եւ մյուսից… Բոլորն իրենց կարծիքն են ասում եւ մյուսներին լսել չեն ցանկանում,  անում են այն, ինչ կարող են անել՝ իրենց հանապազօրյա խնդիրները լուծելու համար: Չկա սրտացավություն եւ վստահություն, որ բժիշկը տվյալ բուժումը նշանակում է, ոչ թե բուժման շարժառիթներից, այլ իր կամ իր հիվանդանոցի կոմերցիոն շահերից ելնելով... այս մթնոլորտում համակարգը  չի կարող կայանալ:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

<<Երեւակ>>լրատվական- վերլուծական խումբ