Ոչ մի կրթական մոդել աշխարհում իդեալական չէ

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցի հասարակական կապերի պատասխանատու

Արուսյակ Հայրապետյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Այս քննարկման ժամանակ ինձ ավելի հետքրքիր է լսել, թե որոնք են խնդիրները, թե ինչքանով են դրանք նման ու տարբեր այն խնդիրներից, որ կան մեր համակարգում: Ֆրանսիական դպրոցը միակն է Հայաստանում, որտեղ  դասավանդումը իրականացվում է կրթության, եվրոպական կրթական սիստեմի մաս է կազմող, ֆրանսիական մոդելով Դա ոչ թե արդյունքի վրա ֆիքսված, այլ մարդակենտրոն սիստեմ է, որտեղ աշակերտն է  ամենակարեւորը դպրոցում, անհատի ինքնաիրագործումը:  Առաջնային է բազմակողմանի զարգացումը, քաղաքացու պատրաստումը դպրոցում: Գնահատականները այս համակարգում հասցված են մինիմումի: Մեր դպրոցում կարեւոր է, թե ինչ է սովորում երեխան, ոչ թե ինչ է անգիր անում: Աշխատանք է տարվում նաեւ այն հարցի շուրջ, թե ինչով է զբաղվում երեխան դպրոցից դուրս, իհարկե, որոշակի լիմիտններով, որովհետեւ չենք կարող մտնել երեխայի ընտանիք: Մեր դպրոցում կարեւոր է մշտական երկխոսությունը  ուսուցչի, տնօրենի եւ աշակերտի միջեւ եւ  բացառվում է ցանկացած տիպի ագրեսիա: Այսինքն բոլոր մեխերը, որ շեշտադրվեցին այս քննարկման ժամանակ հաշվի է առնված մեր դպրոցում, բայց ես ուզում եմ շեշետել, որ ցանկացած կրթական համակարգ իդեալական չէ: Ես անձամբ շատ լավ ծանոթ եմ Եվրոպական՝ Շվեցարական, ֆրանսիական կամ հյուսիասային կրթական  մոդելներին եւ կարող եմ ասել, որ ոչ մի սիստեմ իդեալական չէ եւ մշտական կատարելագործման կարիք ունի: Ֆրանսիական մոդելը ամեն երեք տարին մեկ փոխվում է, ռեֆորմի է ենթարկվում:  Սա համամարդկային, միշտ զարգացող պրոցես է եւ որեւէ մեկը չունի վերջնական լուծում ու դեղատոմս, իդելական համակարգ ստեղծելու համար: Համակարգ, որը  ցանկացած երկրում կինտեգրվի եւ կաշխատի, հավատացեք չկա նման բան:

Հայաստանը այսօր բացառիկ հնարավորություն ունի, միջազգային փորձը հաշվի առնելով, կրթության  ինչ -որ նոր մոդել առաջարկելու: Նման քննարկումները կօգնեն, որ լավ եւ վատ  փորձը հաշվի առնելով, ձեւակերպվի  մի մոդել, որ ամենից հարմարը կլինի եւ ամենից լավ կաշխատի Հայաստանի Հանրապետությունում:

 

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական- վերլուծական խումբ