Կրթությունը սկսվում է մանկապարտեզից

Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ մեկ նախակրթարանի տնօրեն

Սաիդա Ադոնցի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Կրթությունը սկսում է մանկապարտեզից եւ նախակրթարանում երեխան պետք է ունենա այն միջավայրը, որտեղ կձեւավորվի, որպես անհատ: Հենց մանակապարտեզում պետք դրվի հիմքը, որի վրա անհատը հետագայում կստանա լիարժեք կրթություն: Իսկ տարրական կրթությունը այսօր Հայաստանում այնքան էլ չի կարեւորվում: Մանկապարտեզի դաստիարակը, որ նունպիսի բարձրագույն կրթություն ունի ընդամենը 60 հազար դրամ աշխատավարձ ստանա: Մարզերում խնդիր կա նաեւ շենքային պայմանների հետ կապված: Մեր մանկապարտեզում, օրինակ, 120 հերթագրված երեխա կա, որոնց չենք կարողանում մանկապարտեզ ընդունել: Նախարարությունը անտարբեր է մարզերի նախակրթարանների նկատմամբ: Եթե որեւէ  խնդիր ենք ունենում չգիտենք ում դիմենք նախարարությանը, թե համայնքին: Ես կարծում եմ, որ մարզերում կրթությունը եւ հատկապես նախնական կրթությունը պետք է պահել ուշադրության կենտրոնում, միայն այսպես հնարավոր կլինի ապահովել համաչափ զարգացում եւ կրթության նոր որակ:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական- վերլուծական խումբ