Նախադպրոցական կրթության կարեւորությունը

Մանկավարժ

Փառանձեմ Խանգելդյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Քաղաքի ու գյուղի կրթությունը խիստ տարբերվում է իրարից: Հաշվի առնենք թեկուզ այն փաստը, որ մայրաքաղաքի մանկապարտեզները անվճար են, գյուղում՝ վճարովի: Կրթության  նախարարությունը հասանելի չէ գյուղի մանկապարտեզների պատասխանատուներին: Մենք որեւէ  կրթական պատասխանատու չունենք, որին կարող ենք դիմել այս կամ այն հարցի դեպքում, բացի մարզպետարանում գտնվող մասանագետից, որն էլ միայն ձեռնարկներ է փոխանցում մեզ: Մանկավարժական քննարկումների ժամանակ մեզ ընդհանրապես չեն հիշում, իսկ մենք կարիք ունենք մեր խնդիրները ներկայացնել, դիսկուսիայի մեջ մտնել: Հսկայական մասնագիտական ներուժ կա մեր մարզում, որ կարելի է օգտագործել: Պետական աջակցությունը մանկապարտեզին միայն տնտեսական աջակցությունն է՝ աշխատավարձերի առումով:

Օրենքում նշված է, որ մանկապարտեզում պետք է աշխատեն միայն  մասնագիտական կրթություն ունեցող մարդիկ, բայց այդ փաստը հաճախ անտեսվում է եւ մանկապարտեզ աշխատելու  են մտնում բարեկամ-ծանոթի միջոցով: Մենք տարբեր վերապատրաստումներ ենք անցել, էլի ինչ- որ կերպ կարողանում ենք վերահսկել իրավիճակը մեր մանկապարտեզում, բայց կան մասնագետներ, որոնց մոտ ուղղակի սարսափում ես, որ երեխաներ են տանում, որ նա է լինելու երեխայի առաջին աշխարհայացք ձեւավորղը… Մեր հանրակրթության թերացումների մեծ մասը գալիս է հենց դրանից, որ  մենք թռչում են նախադպրոցական կրթության վրայով եւ կրթությունը սկսում դպրոցից դրա պատճառով էլ ոչնչի չենք հասնում: Սա իրավիճակ է, որը շտապ փոփոխության կարիք ունի: Մանակապարտեզների, կրթության առաջին օղակի կայացմամբ միայն կարելի  հասնել դրական արդյունքի:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական- վերլուծական խումբ