Մանկավարժական համալսարնում նոր ուսումնական համակարգ է ներդրվել

Մանկավարժ

Հակոբ Թադևոսյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Համակարգային լուրջ  փոփոխությունները, որ կբավարարեն բոլորիս ցանկություններն ու պատկերացումները, այսօր այնքան էլ իրատեսական չեն եւ ես չեմ տեսնում կրթության որեւէ համակարգ, որ ինչ- որ տեղից կարելի է վերցնել եւ ներդնել Հայաստանում: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անենք փոփոխությունները, որ անհրաժեշտ են համակարգի առողջացման համար:

Վերջին տարիներին Մանկավարժական համալսարանում,  օրինակ, բավականին մեծ փոփոխություններ են եղել: Լսարանային դասընթացների համամասնությունն ենք փոխել , առարկաներ ունենք, որոնց գործնականի  ժամաքանակը ավելացված է: Պրակտիկային տրվել է բավականին մեծ ժամաքանակ: Երկրոդ կուրսից սկսած շաբաթվա մեկ օրը տրամադրվում է պարկտիկային: Երրոդ - չորրոդ կուրսերում ունենք երկարաժամկետ պրակտիկա, որոնց համար մշակված են հատուկ ծրագրեր, որոնք պետք է համապատասխանեն տվյալ մասնագիտության մասնագրով հաստատված վերջնարդյունքներին: Ընդ որում, վերջնարդյունքերը  կազմվում են այնպես, որ դրանք չափելի լինեն: Դրա համար համապատասխան գործիքներ են ներդրվել: Պրակտիկայի արդյունքները նաեւ ներկայացվում են  պաշտպանությունների տեսքով:

Պրակտիկ կարողությունների գնահատումը պետական ավարտական քննությունների ժամանակ 30 տոկոս ենք դարձրել: Ցանկացած առաջադրանք, ի դեպ,  չի տրվում պարզ մեխանիկական վերաարտադրության նպատակով: Թող բերի ուսանողը ոչ թե 50 էջ, այլ հինգ էջ դիպլոմային աշխատանք, որը, սակայն, կլինի ինքնուրույն եւ պրակտիկ խնդրի լուծման առաջարկներով: Բակալավրիատում մեծ  ուշադրություն է դարձվում  հետազոտական բաղադրիչի վրա: Սա, իհարկե,  մանկավարժի պատրաստաման գործընթացում ամենափայլուն լուծումներն չեն, բայց սա իմ գնահատմամբ  թռիչքաձեւ քայլ է: Այս փոփոխություններով փորձում ենք ձեւավորել եւ գնահատել այն պահանջարկը, որ կա աշխատաշուկայում:  

Մանկավարժական համալսարանում խիստ կարեւորվում է նաեւ երեխայի վրա շեշետադրումը: Բուհական առարկայի նկարագիր գրելիս, վերջարդյունքները ձեւակերպելիս հաշվառվում է, թե մասանագետը դպրոցում երեխայի հետ աշխատանքում ի՞նչ որակներ պետք է ձեւավորի, ի՞նչ հմտություններ են իրեն պետք: Որպեսզի այդ վերջնարդյունքը գրենք դրանից բխող թեմաների, պարապմունքերի ուղղություններ: Վերջին տարիների մեր փորձը ցույց  է տալիս, որ հաջողություններ ունենք: Այս համակարգը նոր ենք ներդրել, մի քանի տարի հետո, վստահ եմ,  կտեսնենք արդյունքը:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական- վերլուծական խումբ