Հայկական արտադրանքը լավն է և որակյալ

«Ռեգենզա» տղամարդկանց հագուստի հայկական բրենդի տնօրեն
Էդգար Օհանյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած» «Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Համագործակցելով հայաստանյան արտադրողների հետ՝ մենք ներկա շուկայում փորձում ենք բարձրակարգ արտադրանք ներկայացնել: Եթե ես ինչ որ տեղ եմ գնում, նախընտրում եմ հայկական արտադրանքը: Բայց կան մարդիկ, որոնք մտածում են, որ հայկականը լավը չի: Մենք փորձում ենք այդ կարծրատիպերը կոտրել և ստեղծում ենք բարձրորակ հագուստ:
Շատ մեծ տարբերություն կա նախորդ իշխանության և այս իշխանության միջև: Դա արդեն շոշափելի է: Ես կարծում եմ, որ դրական փոփոխություններ շատ են լինելու:
Ես կյանքում չեմ բողոքել թե՛ անցյալից, թե՛ ներկայից, որովհետև գիտակցել եմ, որ մենք ունենք այն, ինչ ունենք: Օրինակ՝ ես փորձում եմ ամեն բան իմ երկրում ստեղծել, չեմ թողնում ու գնում:
Եթե սպասում ենք, որ իդեալական վիճակ է լինելու թեկուզ երկու տարի հետո, ապա չի լինելու: Զարգացող և աճող օրգանիզմի նման անընդհատ կատարելագործվելու ենք: Պետք է ստեղծել և աշխատել այն միջավայրում, որը կա: Շատ կարևոր է այս կամ այն ոլորտի խնդիրները բարձրաձայնելը:
Եթե շատ կասկածեի, որ մեր երկրում լավ չի լինելու, հաստատ կտեղափոխվեի Հայաստանից դուրս: Մեր երեխաները պետք է սովորեն այստեղ, պետք է բարելավվի կրթությունը, պետք է ուսուցչուհիներն ու դասախոսները լավ վարձատրվեն:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ»լրատվական-վերլուծական խումբ