Բիզնեսում մենք համախմբվածություն չունենք

«Ֆլուրեքս» շինարարական ընկերության տնօրեն

Շահեն Ինանցի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած» «Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Մեր ընկերության տրամադրվածությունը նախկինում էլ էր լավ, հիմա էլ է լավ: Խնդիրներ միշտ էլ եղել են և միշտ էլ լինելու են: Բիզնես միջավայրում կարևոր է պետության աջակցությունը: Կարևոր է բիզնեսում հաջողակ մոդել ստեղծելը: Կարևորում եմ նաև բիզնես համագործակցությունները տարբեր ընկերությունների միջև: Բիզնեսմենը պետք է զբաղվի բիզնեսով, իսկ պետությունը կառուցվածքային հարցերով: Օրինակ՝ պետք է տուրիզմը զարգացնի, ռազմավարություն մշակի:

Մեր երկրին նոր տեխնոլոգիաներ են անհրաժեշտ: Մենք համախմբվածություն չունենք: Մենք մասնագետների մեծ ներուժ ունենք՝ թե՛ դուրսը, թե՛ այստեղ: Դրսում հայերը կարողանում են մեծ հաջողությունների հասնել, բայց նրանք այստեղ չեն ուզում այդ ամենն անել: Բիզնես ոլորտում կարևոր է նաև փոխադարձ հարգանքը: Մենք ուրիշի արտադրանքն առնում ենք՝ մերը չենք առնում: Ո՞վ է մեղավոր:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

                                                                     «Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ