Բիզնեսը պետք է խոսի

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր

Գևորգ Թադևոսյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած» «Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Բիզնեսը երկրի ողնաշարն է: Աշխատանքը, աշխատող ուժը մեր երկրում պետք է արժևորվի և պետք է բացարձակ արժեք ընկալվի: Նոր Հայաստանի համար կարևոր է այն, որ բիզնեսը խոսի: Բիզնես ոլորտի խնդիրները բավական բաձրաձայնված չեն: Մեզ մոտ՝ Հայաստանում, այն վիճակն է, որ բիզնեսը պետք է նեղանա, ինքը պետք է թուլանա, ինքը պետք է հոգնի ու գնա դուրս: Բիզնեսը պետք է պայքարի, բիզնեսը պետք է ինքնակազմակերպվի, բիզնեսն իր ասելիքը պետք է ասի: Մեր քննարկումների միջոցով մենք հանրայնացնելու ենք ոլորտի խնդիրները: Չկա չլուծվող պրոբլեմ այն հասարակության համար, որը գիտի, որ ինքն է երկրի տերը: Եթե մենք ենք մեր երկրի տերը, պետք է մեր անելիքը կազմակերպենք: Պետությունը մեր դրսևորումն է, այն համակարգն է, որը մենք ենք սարքում:  Այս կամ այն ոլորտում պայքարի լավագույն ձևը չլռելն է: Բիզնեսը պետք է խոսի:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ