Պատվերի պակաս չկա, մասնագետի կարիք ունենք

 

                                      «Ռենդերֆորեսթ»  ընկերության տեխնիկական ղեկավար

Էդգար Մարուքյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Հայաստանում շահագրգռված չեն գնալ  ավտոմատացման  եւ ՏՏ  լուծումների: Դրա պատճառը այն է, որ մեզ մոտ ախատուժը էժան է եւ իմաստ չունի նման քայլերի գնալ: Հոլանդիայում ապրող  իմ ընկերներից մեկը պատմում  է, որ ցանկացած նորարություն  այնտեղ շատ արագ տարածում է գտնում: Ավտոմատացումը խրախուսվում է, քանի որ, ավելի շահավետ է, եթե  մեքենայի փոխարեն, մարդ աշխատի,  նրան բավականին մեծ գումար հարկավոր կլինի վճարել: Ես կարծում եմ Հայաստանում պետք է զբաղվենք բարձր կարգի խնդիրների լուծումներով, հակառակ դեպքում կունենանք էժան աշխատուժ եւ պրոգրես չենք ապրի: Ավարտելուց հետո  մեր երեխաները  պետք է գնան ոչ թե աշխատելու, այլ  գիտական հետազոտություններ անեն, բայց  հարց է առաջանում ո՞ւր գնան, որտե՞ղ անեն այդ հետազոտությունները: Մեր հիմնական խնդիրներից է կադրերի քիչ լինելը, կրթական ռեսուրսի ցածր լինելը: Չես հասկանում, եթե մարդը ավարտել է տվյալ կուրսը, կարող ես ակնկալել որոշակի մակարդակ, թե՝ ոչ: Եթե մեզ մոտ գալիս են մաթեմատիկայի ֆակուլտետի կամ պոլիտեխնիկի 50 ուսանող, որոնցից 43-ը չի կարողանում բացատրել պարզ թիվը, ինչո՞ւ է նա հնարավորություն ունեցել ավարտելու: Իմաստը ո՞րն է այդ համալսարանների, որ նման շրջանավարտներ պետք է տան: Կան, իհարկե ուսանողներ, որ շատ լավ որակներ ունեն ու գիտական աշխատություններով են զբաղված, բայց նրանց թիվը փոքր է: Այսօր բիզնեսը զբաղվում է երիտասարդներին կրթություն տալով, որովհետեւ համալսարան չկա, համալսարանանն էլ զբաղվում է բիզնեսով՝ դիպլոմների վաճառքով…

ՏՏ ոլորտը զարգացել է ինքնուս մասնագետների շնորհիվ, որոնք սովորել են տանը, ինտերներտով, կուրսերով: Կազմակերպությունների քանակը մեծացել է, բայց չեն ընդլայնվում, որովհետեւ մենեջմենթը չի զարգանում:

Մենք փաստում ենք, որ աշխարհում միլիոնավոր, Հայաստանում էլ հազարավոր թափուր աշխատատեղեր կան:  Հստակ պետք է արձանագրել պատվերի պակաս չկա, աշխատուժի, մասնագետի  կարիք ունենք: Մենք անընդհատ խոսում ենք , որ խոշոր կազմակերպություններ պետք է բերել Հայաստան: Բայց չէ որ այդ կազմակերօությունը կգա եւ կբախվի խնդրի, չի կարողանա փոքր թիմ հավաքել…Այդ նույն ընկերությունը գիտի, որ Վիետնամում տարեկան ավարտում են հարյուրավոր մասնագետներ, ակնհայտ է , որ նա այնտեղ  է գնալու եւ ոչ մեր երկիր: Պետության դերը պետք է լինի կրթական խնդիրների լուծումը եւ այդ դեպքում գուցեեւ այդ արհեստական խնդիրները էլ չլինեն:

                                        Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

                                                           «Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ