Յուրաքանչյուր մասնագետ իր գործով պետք է զբաղվի

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի  ԼՕՌ և պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար

Կարեն Մուրադյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպում եւ կառավարում»  թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Բժշկական շուկան լճացել է, բայց ոչ այն պատճառով, որ մասնագետներն են շատ ավարտում: Հայաստանում այնպիսի վիճակ է, որ բժիշկները ոչ միշտ են զբաղվում իրենց նեղ մասնագիտացմամբ եւ դա անընդունելի է: Յուրաքանչյուր մասնագետ իր գործով պետք է զբաղվի: Երեք- չորս մասնագիտությունների օրդինատորներ զբաղվում են ամեն ինչով եւ շուկան չի կարգավորվում: Պլաստիկ վիրաբույժը խոսում է  դժվարացած շնչառությունից եւ միջնապատի ուղղումից, դիմածնոտային վիրաբույժը  ականջի պլաստիկայով է զբաղվում, ԼՕՌ վիրաբույժն էլ դիմածնոտային կոտրվածքներ է ուղղում:  Չկա կարգավորող մեխանիզմ եւ այդպիսով շուկան լճանում է:

Համակարգված մոտեցում է պետք, համակարգային լուծումներ են անհրաժեշտ: Պետք է մեկ ընդհանրության մեջ դիտարկվի առողջապահության ոլորտը, որպեսզի հնարավոր լինի արմատական փոփոխություններ անել: