ՅՈՒՆԵՍԿՕ. "ՙադրբեջանական" թառը ոչ նյութական մշակութային արժեք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ներառել է նաեւ..."ՙադրբեջանական" թառը: Թե որքանով է թառը ադրբեջանական երաժշտական գործիք, կասկածելի է ու զավեշտալի այնքան, որ չգիտես` լաս, թե խնդաս: Չէ որ թառը, եթե ոչ հայկական, ապա ընդհանուր արեւելյան երաժշտական գործիք է եւ բոլորովին կապ չունի մեր ոխերիմ հարեւանների հետ:
 Այն հարցին, թե Ադրբեջանը պնդում է, որ թառը ներկայում տարածված է Ադրբեջանում, հետեւաբար, ադրբեջանական մշակույթի բաղկացուցիչ մաս է կազմում, իրանցի երաժշտագետը պատասխանել է. ՙԹառը դեռեւս գործածվում է Իրանում եւ նրա տարածքից դուրս չի եկել: Թառը պատմականորեն Իրանին պատկանող տարածքում է տարածում ունեցել, հետագայում է այդ տարածքն անջատվել Իրանից, ավելինª պատմական աղբյուրների համաձայնª Բաքվում թառ ընդհանրապես գոյություն չի ունեցել... Օրինակ, ջութակը կարող ենք կրկնօրինակել Իրանում, հետեւաբար պետք է ասենք, որ ջութակն իրանական է: Դրանք Ադրբեջանի ներկայացրած կեղծ պնդումներն են եւ ճշմարտացի չեն՚:
Իսկ իրանական ՙթաբնաք.իռ՚ կայքի հաղորդմամբª իրանցի երաժշտագետ ԲԵՀՐՈՒԶ ՎԵՋԴԱՆԻՆ, վկայակոչելով թառի վերաբերյալ դեռեւս Աքեմենյան Կյուրոս Մեծ թագավորի ժամանակաշրջանից պահպանված արձանագրությունները, մասնավորապես նշել էր. ՙԱդրբեջանի կողմից թառի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այն պարագայում է հայտ ներկայացվում, որ մինչեւ Ադրբեջանի Հանրապետության ի հայտ գալը Իրանը թառ ուներ: Ավելինª մինչեւ Թուրքմենչայի պայմանագիրը Ադրբեջանի ներկայիս տարածքն Իրանի մաս է կազմել՚:
Ավելորդ չենք համարում նշել, որ Ադրբեջանը, բացի իրանական երաժշտական գործիքներից, սեփականացնում է նաեւ իրանցի մեծանուն բանաստեղծներին եւ պատմական դեմքերին: Վերջերս Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշման փոխնախարար Բահման Դարին Իրանի պաշտոնական ՙԻՌՆԱ՚ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջեւիի արձանը Հռոմին նվիրելու փաստին, նշել էր. ՙՈրեւէ երկրի կողմից ուրիշի մշակութային արժեքներն իրեն վերագրելը վայել չէ: Ադրբեջանը, չունենալով մշակութային արժեքներ, ստիպված բռնագրավում է այլ երկրների մշակութային արժեքները: Ադրբեջանի նման քայլը բացի մշակութային գողությունից, ուրիշ այլ կերպ հնարավոր չէ որակել՚:
Իսկ մենք զարմանում ենք, որ մեր ոխերիմ հարեւանները սեփականացնում կամ ոչնչացնում են հայկական մշակութային արժեքները: 

Իրավունք