Գոռ Հարությունյանի խոսքը «Հեղափոխության ռեսուրս. 1,5 տարի անց» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Կա մշակույթ՝ կա ամեն ինչ, չկա մշակույթ՝ չկա ոչինչ: Էսպիսի խոսք կա. «Հռոմը սկսեց կործանվել, որովհետև մշակույթը սկսեց ոչ թե դաստիարակել, այլ զվարճացնել»: Հեղափոխությունը մեզ ինչ-որ առումով մշակութապես դեգրադացրեց ու էդ վտանգը կար:
Մշակույթի սոցիալական խմբերը կուսակցության խորհուրդների մեջ են, իշխանության համակարգում, այդ նույն մարդիկ ինձ հետ քայլում են ի պաշտպանություն Ամուլսարի, բայց ես չեմ հավատում նրանց պաշտպանած Ամուլսարին: Հիմա մշակո՞ւյթ է Ամուլսարը պահելը, թե՝ չէ: Իհարկե մշակույթ է, սակայն մենք չենք տարբերակում մշակույթն ու արվեստը, ամեն ինչ համահարթեցրել ենք: Երբ ասում ենք մշակույթ, պատկերացնում ենք սոված մեկը նստած ստեղծագործում է: Մեզ տևական ժամանակ խաբել են, որ մշակույթ ստեղծող մարդը սոված պիտի լինի, էդպես լավ մշակույթ չի լինում:
Այս ընթացքում մենք անթիվ մշակութային ինտրիգներ ունեցանք և որոշումը եղավ այն, որ Մշակույթի նախարարությունը փակվեց, այսինքն, եթե չենք կարողանում կայացնել որևէ ինսիտուտ, ապա լավագույն տարբերակը «գորդյան հանգույցը» թրով կտրելն է, կամ, ինչպես ասում են, օպտիմալացնելը: Այս պահի դրությամբ, երկրում որևէ էական փոփոխություն չկա, այսինքն, իներցիայով մեզ բեռ են փոխանցել և մենք այդ բեռը նույն իներցիայով շարունակում ենք տանել, և եթե սա պիտի լինի հեղափոխության արդյունքը, հետևաբար սա չի կարող բերել տնտեսական հեղափոխության: Մեզ ի՞նչ տվեց հեղափոխությունը` հույս և չարդարացրեց, ինչպես բոլոր հեղափոխությունները:
«Երեւակ» լրատվավերլուծական խումբ