Վազգեն Պետրոսյանի խոսքը «Ազգային գաղափարախոսությունը 21-րդ դարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

«Հայաստանի ժողովրդական շարժում» հ/կ-ից Վազգեն Պետրոսյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Ազգային գաղափարախոսությունը 21-րդ դարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Գլխավոր հարցն ու խնդիրը, որը պետք է հասկանանք, թե ի՞նչ ենք ուզում և ի՞նչ նպատակներ ենք հետապնդում 21-րդդարում, ու, եթե խոսում ենք ազգային գաղափարախոսությունից, ապա մեր առջև պետք է հստակ ծրագիր ունենանք, որը պետք լինի պետությունը: Իսկ պետությունը, որպեսզի կարողանա ազգային գաղափարախոսություն հաստատել` տարբեր կրոնների մեջ ապրող հայերին պետք է հավաքի ու կենտրոնացնի մի տեղ. դա Արևմտյան Հայաստանի ազատագրումն է:
Միգուցե բարձրագոչ է հնչում, բայց քրդացած հային ու համշենահային չի հետաքրքրում, թե Հայաստանում այսօրինչ է կատարվում: Սփյուռքը բաժանված է երկու մասի, ունենք հին և նոր Սփյուռք: Նոր Սփյուռքը Հայաստանից նորհեռացածներն են, ովքեր տնտեսական իրավիճակի բարելավման և գոյության պահպանման խնդիր ունեն, այդ պատճառով էլ շատ արագ ասիմիլացվում են ուրիշ ազգերի մեջ, մինչդեռ հին Սփյուռքը դիմագրավում է:
Եվ, եթե խոսում ենք ազգային գաղափարախոսությունից, ապա այն պետք է պարունակի առնվազն 3 կարևոր տարր. առաջինը` ամբողջ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության պահպանումն է, օրինակ, եթե Եթովպիայում ապրում է 10 հայ ու իրենց ֆիզիկական գոյությունը վտանգի է մատնված, ապա պետությունը պետք է մտածի այդ 10-ը հային Հայաստան տեղափոխելու մասին: Երկրորդ կարևոր հանգամանքը` տնտեսական անվտանգության ապահովումն է, հզոր պետության հիմքը` տնտեսական և ֆիզիկական անվտանգությունն է: Իսկ Հայաստանն այսօր դարձել է կիսաագրարային, ես կասեի, հետամնաց ագրարային մի պետություն, որտեղ չկա արդյունաբերություն:
Մենք դարձել ենք տարածաշրջանի որոշպետությունների համար կիսաֆաբրիկատ արտադրող երկիր, ու մինչև արդյունաբերական երկիր չդառնանք, մեզ հետ ոչ ոք հաշվի չի նստի: Երրորդ կետը` մշակութային անվտանգությունն է, որը կարևոր է Սփյուռքի համար, քանի որ այն մի քանի 100 տարվա պատմություն ունի ու միակ բանը, որ մեր ժողովրդին կարողացել է Սփյուռքում պահել ու պահպանել` մշակույթն ու եկեղեցին է: Սփյուռքում՝ եկեղեցի նշանակում է.հայոց լեզու, մշակույթ, ավանդույթ, այդ իսկ պատճառով, եթե խոսում ենք ազգային անվտանգության և ազգային գաղափարախոսության մասին՝ շատ կարևոր է մշակույթի անվտանգության պահպանումը՝ ներառյալ եկեղեցու անվտանգությունը:
 
  Ազգային գաղափարախոսություն հաստատելու համար, պետք է ոչ թե տարբեր մասնագիտությունների տեր    մարդկանց միատեղենք, այլ պետք է առանձին-առանձին քննարկումներ կազմակերպենք, որպեսզի ամեն մեկից կարողանանաք արդյունք քաղել և միայն այսպես կկարողանանք առաջ գնալ, որևէ արդյունքի ու եզրահանգման հասնել: Հակառակ դեպքում, կունենանք հաճելի զրույց, միքիչ կվիճենք, կբարկանանք և ամեն մեկը կփորձի իր տեսակետն առաջտանել:
 
«Երեւակ» լրատվավերլուծական խումբ