Դինքի սպանության մասնակիցը պաշտոն ստացավ

Հրանտ Դինքի փաստաբաններից Էրգին Ջինմենը մեկնաբանել է այս տեղեկությունը և հայտարարել, որ «Հրանտին դիպչողի պաշտոնը բարձրանում է»։

«Կարող եմ միայն մեկ բառ ասել՝ Հրանտին դիպչողն առաջ գնաց»,-ասել է նա։

 Հրանտի ընկերներից Հայկո Բաղդադը հայտարարել է. «Ապրում ենք մի երկրում, որտեղ ստիպված ենք ընտրություն կատարել հակահայկական պաստառներ պարզողների հետևում կանգնած ՆԳ նախարար Իդրիս Շահինի և Հրանտին սպառնացած կառույցի ղեկավար Մումմեր Գյուլերի միջև»։

Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ.-ի հունվարի 19-ին։ Դինքի դատավարության ընթացքում նրա փաստաբանները հիշեցրել էին, որ սպանությունից առաջ Դինքը կանչվել է Ստամբուլի դատախազություն, որտեղ 2 մարդ նրան սպառնացել են։
Սպանությունը «հրահրելու և օգնելու», ինչպես նաև «կանխամտածված սպանությունն անփութորեն չկանխելու» մեղադրանքներով Դինքի փաստաբանները պահանջել էին դատավարություն սկսել Ստամբուլի նահանգապետ Մուամմեր Գյուլերի, Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթթին Ջերրահի և ևս 24 պաշտոնյաների դեմ։

Սակայն Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը հայտարարել էր, որ սպանության հետևում «կազմակերպված խմբավորում չկա», և գործը փակվել էր։