Ինչ չի անում մեր եկեղեցին. Վահրամ Սահակյան

Տոլստոյն ասում էր. ՙՊարտադիր չէ եկեղեցի գնալ, քանի որ աստված ամենուր է՚: Աշխարհում ոչ մի եկեղեցի չի կարող այնպես անել, որ մարդու համար հավատը առաջնային տեղոմ լինի, քան նյութականը: Դա եկեղեցին չէ, որ պիտի անի:

Ամեն ինչ կախված է մարդուց, թե ինչպես է նա վերաբերվում եկեղեցուն և իր հոգևոր կյանքին: Բոլորը բողոքում են աղանդավորներից և այն բանից, թե ինչու եկեղեցին ոչինչ չի անում: Եթե աղանդավորները մարդուն անհանգստացնում են, ապա դրա համար գոյություն ունի օրենք, այլ ոչ թե եկեղեցի: Եթե գալիս դուռդ թակում են, կարող ես պատասխանատվության ենթարկել: Դա պարտք է: Մարդն ունի ինդիվիդուալ կյանքի իրավունք: Ինչ իրավունքով են գալիս, չակերտավոր աստծո անունից խանգարում, գուցե ես այդ պահին աղոթում եմ: Ճիշտ է, վարչական պատասխանատվություն է նախատեսված, բայց լավ կլիներ որ օրենքում քրեական պատասխանատվություն լիներ: Եթե ես նման բաներ եմ ասում, բողոքում են թե բռնատիրություն եմ քարոզում: 

Եկեղեցին պետք է համագործակցի օրինապահ մարմինների հետ: Ոստիկաններն իրենք էլ չգիտեն, որ այդ օրենքը կա: Եկեցեցին մի վայր է, որտեղ ներկայացած են հոգևոր, մշակութային կյանքի արժեքներ, զբոսաշրջիկներն են հետաքրքրությամբ նայում մեր եկեղեցիներին: Ես չեմ տեսել, որ մեր եկեղեցիները քանդված լինեն, վերջին շրջանում բավական վերանորոգում են: Մեր հայ առաքելական եկեղեցին իր տեսքն ունի, նրան պետք չէ փոխել, զարդարել, լուսավորել. հոր, որդու և սուրբ հոգու խորհուրդը նրա ճարտարապետության մեջ է: Ինձ թվում է` եկեղեցին մի բան կարող է անել. իրավունք չտալ, որ մարդիկ իրենց բակում եկեղեցի կառուցեն: Հիմա որևէ էդպիսի հարուստ մարդ եկեղեցի է սարքում իր տան բակում Կանչեն մի երկու տերտեր ախպեր..: Ես չեմ ասում, թե ինքը վատ բան է անում, բայց իր բակում իր փողերով էժանացնում է եկեղեցի հասկացողությունը: Ում է համար է սարքում: Իր հոգին մաքրվի: Իր հոգին երբեք չի մաքրվի: Մեր հոգևոր հայրերը, հովվապետները դա պետք  է արգելեն: Դրա համար պետական մոտեցում է պետք, հատուկ ճարտարապետական մոտեցում: Թող էդ փողերով եկեղեցիներ վերանորոգեն: Ես չեմ պատկերացնում, որ ասենք մի հրեա մեծահարուստ, որ մեր բոլոր հարուստները միասին էդքան փող չունեն, իր տան բակում սինագոգ սարքի: Բոլորը կծիծաղեն: Կամ ինչ-որ ռուս օլիգարխ` ուղղափառ եկեղեցի: Ընդհակառակը, նրանք օգնում են, որ եկեղեցիներ բացվեն գյուղերում, այնպիսի տեղերում, որտեղ մարդիկ ստիպված են երկար ճանապարհ կտրել եկեղեցի գնալու համար: Եվ անպայման ճարտարապետն է դա անում, Էդ նույնն է, որ ինչ որ մեկի հիշատակին ացայտաղբյուր են կառուցում, Ինչու են մեր բոլոր հոգևորականները արևմտահայերեն խոսում: Եկեղեցական լեզու եղել է: Օրինակ` ռուսները, ուղղափառ եկեղեցին ունեցել է` սլավյանսկի-ցերկովնի: Մեզ մոտ եղել է միջին հայերեն, գրաբարով որ խեսոն շատ քչերը կհասկանան, անգամ Տերունական աղոթքը գրաբարով չոն հասկանում: Ես չեմ տեսել մ իիտալացու, որը լատիներեն հասկանա, եթե բժիշկ չէ: Լատիներենն էնքան է նման իտալերենին, ոնց որ գրաբարը մեզ: Ինչքան ժողովուրդը փոխվում է, այլանդակվում է, էնքան լեզուն է այլանդակվում: Պատկերացրեք` ինչպիսին են եղել մարդիկ, երբ գրաբարով են խոսել, երևի հայհոյանք էլ չի եղել: Ինչու պիտի մեր կաթողիկոսը էդ ջարդից հետո մոտենա դրա կազմակերպողին, որ նա էլ չընդունի: Ես չեմ ասում կաթողիկոսը սխալ է արել, բայց դրանից առաջ պետք է աշխատանք տաներ մարդկանց հետ, որ ուտելով չի որոշվում, նախագահով չի որոշվում պետությունը: Ես քննադատ եմ, բայց երբ ասում եմ` պետությունն ու կառավարությունը տարբեր բաներ են, մի քանդեք պետությունը, ինձ ասում են` դու կառավարության մարդն ես, դու ծախված ես: Դուք տեսնում եք` ես ինչ պայմաններում եմ ապրում, ծախված մարդը այսպես է ապրում: Գալիս Մեա կուլպան կամ Խաթաբալադան նայում, ծափ են տալիս, ուրախանում, հետևիցս ասում են` դավաճան: Ես ոնց սիրեմ էդ ժողովրդին: Ես ոչ մեկին չեմ սիրում իմ ընկերներից բացի, որոնցից կեսն էլ դրսում է ապրում: Նայում ես դեմքին, ասում` սա մարդ չէ, ու նրա վրա ոչ հոգևոր կյանքը կազդի, ոչ հոգևոր հովիվը:

Բա դուք մտածող մարդիկ եք, որ ձեր բակում եկեղեցի եք սարքում, թող փիղ պահեն, առյուծ են պահում հալալ ա, էշ են պահում, հալալ ա, իրենց ընկերներն են, բայց եկեղեցի եք սարքում, ձեզ հալալ չի: Այսպիսի խոսք կա. Լքված եկեղեցում սատանան է բուն դնում:

Եկեղեցին այսօր այն դերը չունի, ինչ միջնադարում: Իսպանիայում 50 տոկոսը այլազգիներ են ու նրանք չեն ընդունում քրիստոնեություն, նշանակում է այդ երկիրը կործանման եզրին է: այն ժամանակ հավատը շատ կապված էր պետականության հիմքերի հետ: Քրիստոնյա չես, վաում էին, ու ինձ թվում է` ճիշտ էին անում, որովհետև այդ ժամանակ այդպես էր պետք: Այդ պետությունները տեսել են այդ բոլոր պատիժները, որ հիմա այսօր այդպես լավ են ապրում: Հայերը երբ են պատիժ տեսել, երբ են թագավորություն ունեցել, որ մի հատ էլ թագավորի պատիժ տեսնեն, ո րիմանան օրենքը խախտել չ իկարելի: Չէ, բառադի, հիմար-հիմար ապրել են: Կուլտուրան մարդու ներսում պիտի լինի: Հայերը մշակույթը կորցրած ազգ են, եթե մեր դեմքից չի երևում մշակույթը, ուրեմն` կորցրել ենք մեր մշակույթը, չպիտի խոսենք մեր անցյալի մասին., ու ապագայի մասին էլ չպիտի խոսենք…

Անահիտ Ասատրյան
Երևակ ամսագիր