Մատչելի գները տուրիզմի զարգացման խթան

Այսօր պաշտոնական վիճակագրությունը խոսում է Հայաստանում տուրիստների քանակի ավելացման օգտին: Բայց եթե անգամ դա ընդունենք որպես փաստ, միևնույնն է, դրանք այն թվերը չեն, որոնք կարող էր գրանցել Հայաստանը: Մեր երկիրն ունի՛ մրցունակ զբոսաշրջության համար անհրաժեշտ պոտենցիալ, որի հիմքը մշակութային նախանձելի հնության պատմությունն է, և ժողովուրդը, որին ի վերուստ տրված է հյուրընկալության մասնիկը: Եվ իսկապես, Հայաստան այցելած օտարեկրացու համար ամենատպավորիչը  եղել և մնում է հայի հյուրասիրությունը:  Մեզ մնում է  ճիշտ կարողանալ օգտագործել այդ ներուժը: Մենք Հայաստանը աշխարհին ոչ միայն գրավիչ դարձնելու, նախևառաջ ճանաչելի դարձնելու խնդիր ունենք: Իսկ այս կետում արդեն ճիշտ ու հաշվարկված գործելու խնդիր ունենք՝ ինչպե՞ս, ի՞նչ արժեքներով ներկայացնենք սեփական երկիրը: 

Բայց անգամ եթե տարբեր տուրիստական կազմակերպություններ՝ յուրաքանչյուրն իր ռազմավարությամբ ու շահերից բխող հաշվարկներով, կարողանում են ավելի կամ պակաս չափով լուծել նաև այս խնդիրները, միևնույն է, մենք կարևոր մի հանգամանքի առաջ ենք կանգնում: Հայաստանը տուրիզմի համար թանկ երկիր է համարվում:

Դեպի Հայաստան զբոսաշրջիկներին գրավելու իր քաղաքականությունը <<Իքս թրավել>> տուրիստական գործակալությունը մշակել է հենց այս կետի շուրջ: <Առավել մեծ պահանջարկի ձևավորումը պայմանավորված է առաջին հերթին գների մատչելիության հետ>,- վստահեցնում է ընկերության տնօրենը:

Երևանի կենտրոնում գործող <<Իքս Թրավել>> տուրիստական ընկերությունը նոր է ստեղծվել: Բայց շուկայի երկար ուսումնասիրությունը նրան թույլ է տվել ստեղծել իր սեփական, մյուսներից տարբերվող գործելաոճը՝ ոչ միայն մեր երկիրը զբոսաշրջիկին մատչելի դարձնելու համար, այլև բազմակողմանի ու հետաքրքիր ներկայացնելու:

Այս դեպքում կարևոր է աշխատանքի ճիշտ կազմակերպումը թե երկրի ներսում, թե դրսում:

<<Իքս Թրավել>>-ը համագործակցում է գրեթե բոլոր երկրների տուրիստական ընկերությունների հետ: Իսկ համագործակցությունը մշտապես պահպանելու լավագույն տարբերակը անընդհատ նոր գաղափարներով հանդես գալն է: