Ֆուտբոլային գործակալը Հենրիխ Մխիթարյանին տեսնում է «Անժի»-ում

«Եթե Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերի «Սպարտակը», ապա կսկվեն խոսակցություններ, թե «Սպարտակը» հայկական ակումբ է: Չեմ ցանկանում ստվեր գցել»,- հայտարարել է ֆուտբոլային գործակալ Վլադիմիր Աբրամովը:  Այդ մասին հայտնում է Sports.ru-ն:  Աբրամովը կանխատեսում է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանի ընտրությունը. «Եթե Մխիթարյանը մտադիր է հեռանալ, ապա, ամենայն հավանականությամբ, «Անժի»։ Հնարավոր է նաեւ «Զենիթ», վատագույն դեպքում՝ ԲԿՄԱ: