Կյանքից հեռացել է հարգված ու սիրված մանկավարժ, հասարակական գործիչ Մելանյա Խաչատրյանը

Երեկ 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է հասարակական գործիչ, տաղանդավոր մանկավարժ, տնտեսական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Մելանյա Սրապիոնի Խաչատրյանը։
Մելանյա Խաչատրյանը օրինակելի մարդ էր, հրաշալի մայր ու սիրված մանկավարժ։ Ոսկե մեդալով ավարտել է դպրոցը Իջևան քաղաքում, ապա կարմիր դիպլոմով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Շատ երիտասարդ տարիքից սկսել է մանկավարժական բեղուն գործունեությունը ու շուրջ 50 տարի զբաղվել երիտասարդների կրթությամբ։ Տիկին Մելանյային Թետչեր էին անվանում արդար ու խիստ վարքագծի, իր գործում հետևողականության, ուժեղ կամքի ու պրոֆեսինալիզմի համար։
Սերունդներին կրթելուն զուգահեռ պատախանատու պաշտոններ է զբաղեցրել։ Եղել է Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուսակցական կազմակերպության քարտուղար, ուսումնական պրոռեկտոր։ Ակտիվ զբաղվել է նաև գիտական գործունեությանբ։ Բազմաթիվ գիտական հոդվածների ու մենագրությունների հեղինակ է։Արժանացել է պետական մի շարք մեդալների իր ակտիվ ու հայրենանպաստ գործունեության համար։
Տիկին Մելանյան նուրբ ու ստեղծագործ հոգի ուներ. սիրուն, կյանքի փիլիսոփայությանը, հայրենիքին նվիրված մեծաթիվ բանաստեղծությունների հեղինակ է։
Եւ չնայած իր բազմազբաղությանը՝ տիկին Մելանիայի համար առաջին տեղում իր ընտանիքն էր, երեխաներն ու թոռները։ Նվիրված էր անմնացորդ, անում էր առավելագույնը իր ընտանիքի բարօրության ու երջանկության համար։
Տիկին Մելանիայի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 27-ին ժամը 18։00-ին Մատուռ Սգո սրահում։
Հասցե՝Երևան, Ֆուչիկի 27/34