«Ծրագրավորողի մասնագիտությունը պահանջում է շարունակ ինքնակատարելագործում». «Մտքի բանալի» ուսումնական կենտրոն
IT ոլորտը ներկայումս կայծակնային արագությամբ զարգացող ոլորտներից է և այս ասպարեզում կայանալու համար կարևոր է՝ մշտապես հետևել ոլորտում կատարվող փոփոխություններին, կատարելագործվել և առաջ շարժվել՝ ժամանակի շունչը զգալով։
Ի վերջո, IT ոլորտում տարիների փորձից և գրանցած հաջողություններից հետո, պարզ դարձավ՝ Հայաստանում այս ոլորտի պահանջարկը իսկապես շատ մեծ է, բայց միաժամանակ առկա են խնդիրներ, մասնագիտության վերաբերյալ ինչ-որ կարծրատիպեր, որոնք պետք է լուծում ստանան։ Տվյալ խնդիրներին ինչ-որ չափով լուծում տալու և այս ոլորտը Հայաստանում այլ նշաձողի հասցնելու համար էլ Մարիաննա Մկրտչյանը հիմնադրեց «Մտքի բանալի» ուսումնական կենտրոնը։
Մեր հասարակությունում կա տարածված կարծրատիպ, որ ծրագրավորողի մասնագիտություն սովորելը չափազանց բարդ է և ավելի փոքր տարիքի երեխաների համար մեծ ծանրաբեռնվածություն։ «Մտքի բանալի» ուսումնական կենտրոնում ծրագրավորում սովորում են երեխաներ՝ սկսած ութ տարեկանից։ Այսինքն, եթե ուսուցումը կատարվում է հետաքրքիր, պրոֆեսիոնալ մակարդակով, հատուկ ստանդարտներով, ապա ծրագրավորում ուսումնասիրելը երեխաների համար դառնում է ոչ միայն օգտակար, այլև՝ հաճելի։
Ուսումնական կենտրոն երեխաներն ընդունվում են վեց տարեկանից, իսկ ութ տարեկանից արդեն ուսումնասիրում են ծրագրավորում։ Ավելի բարձր տարիքային խմբերի համար սահմանափակումներ չկան։
Գաղտնիք չէ, որ այսօր կան տարբեր ֆորմատի ուսուցողական նյութեր, որոնք այս կամ այն ձևով նպաստում են ոլորտի մասին ընդհանուր ինֆորմացիա ունենալուն։
Ինքնակրթությունը իսկապես կարևոր է, սակայն ինչպես նշվեց IT ոլորտը անընդհատ զարգանում է և փոփոխություններից ետ չմնալու և առաջընթաց ունենալու համար շատ կարևոր է ստանալ իսկապես պրոֆեսիոնալ և մասնագիտական կրթություն։ Ի դեպ, «Մտքի բանալի» ուսումնական կենտրոնում չկա «գնահատական» հասկացությունը։ Մարիաննա Մկրտչյանը նշում է՝ իր համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա չմտնի մրցակցության մեջ մյուսների հետ, չհամեմատվի, սովորի իր ուժերի չափով և կատարի իր լավագույնը։ Կենտրոնն ավարտելուց հետո սաներին տրվում է հավաստագիր, որը իսկապես ոգևորում և մոտիվացնում է երեխաներին։
Ուսումնական կենտրոնում յուրաքանչյուր խմբում ընդգրկված է մինչև վեց երեխա։ Սրա նպատակն է՝ ուսուցման պրոցեսը դարձնել առավել արդյունավետ և յուրաքանչյուր սանի ցուցաբերել անհատական մոտեցում։
«Մտքի բանալի» ուսումանական կենտրոնում ծրագրավորում սովորել սկսում են Skratch դասընթացով։ Կենտրոնում դասավանդվում է նաև շախմատ առարկա՝ վեց տարեկանից սկսած։
Ռոբոտաշինությունը եղել և շարունակում է մնալ ամենահետաքրքիր ոլորտներից մեկը և տարեցտարի ավելի շատ սաներ են ցանկանում ուսումնասիրել այն։ Բայց առանց ծրագրավորման չկա ռոբոտաշինություն և հենց դրա համար էլ «Մտքի բանալի» ուսումնական կենտրոնում այս երկիւ առարկաները ուսումնասիրում են զուգահեռ։
Ուսումնական կենտրոնը ռոբոտաշինություն առարկայի շրջանակներում համագործակցում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հետ։ Ռոբոտների կոնստրուկցիան դետալները, շարժիչները, տվիչները և այլ բաղադրիչները մշակվել և տրամադրվել է «Symotec LLC» ընկերության կողմից։
«Մտքի բանալի» ուսումնական կենտրոնը ստեղծել է այնպիսի պայմաններ և այնպիսի միջավայր, որ կենտրոնում ուսուցումը հասանելի լինի բոլորին և յուրաքանչյուրը, ով այս ոլորտում ձգտում է առաջընթացի, ունենա կրթություն ստանալու այդ հնարավորությունը։
«Մտքի բանալի» ուսումնական կենտրոնը առաջարկում է ուսուցման նոր մեթոդներ, բարձրակարգ մասնագիտական աշխատակազմ և նոր հնարավորություններ։